Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքը. ԼՂՀ ՊՆ

Մթնշաղ
Հեղինակ`
Մթնշաղ
18:55, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքը. ԼՂՀ ՊՆ
    

Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես «haqqin.az» կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Աղբյուր` Panorama.am

Աղբյուրը` Panorama.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3748 | 0 | 0
Facebook