Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սրապիոն Գևորգյանը միջոցառումներ կիրականացնի Բեռլինում և Համբուրգում

17:53, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Սրապիոն Գևորգյանը միջոցառումներ կիրականացնի Բեռլինում և Համբուրգում

Շարունակվում է «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանի այցը Եվրոպա, ով փորձում է Մեծ Եղեռնի 100 ամյակին ընթառաջ ևս մեկ անգամ համախմբել սփյուռքի հայ համայնքներին և ֆլեշմոբ-ակցիաների շնորհիվ ավելի լսելի դարձնել Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը պահանջող հայորդիների ձայնը:

Սրապիոն Գևորգյանը «զինված» Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնով` Չեխիայի մայրաքաղաք Պրահայից կուղևորվի Համբուրգ, իսկ այնուհետև Բեռլին, որտեղ նախատեսվում են հանդիպումներ և ֆլեշմոբ-ակցիաներ տեղի հայ համայնքների, դիվանագիտական ներկայացուցիչների, հոգևորականների, մտավորականների և Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայտնի հայ մարզիկների մասնակցությամբ:


     Հիշեցնենք, որ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած 100 մետր երկայք ունեցող Եռագույնը ապրիլ ամսին կլինի Արարատի գագաթին, իսկ մինչ այդ կլինի Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում: Այսպիսով «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը ցանկանում է ևս մեկ անգամ ողջ աշխարհի ուշադրությանը ներկայացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրները:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3631 | 0 | 0
Facebook