Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պրահայի կենտրոնում բացվեց Մեծ Եղեռնի խորհուրդը կրող Եռագույնը

21:57, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Պրահայի կենտրոնում բացվեց Մեծ Եղեռնի խորհուրդը կրող Եռագույնը
    
Շարունակվում է «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանի այցը Եվրոպա, ով փորձում է համախմբել սփյուռքի հայ համայնքներին, Մեծ Եղեռնի 100 ամյակին ընդառաջ` ոգևորել նրանց, բարձրացնել հայերի ռազմահայրենասիրական ոգին և մի շարք միջոցառումներ իրականացնելու շնոհրիվ` Ցեղասպանությունը չճանաչած երկրներում լսերլի դարձնել հայերի բողոքի ձայնը:

    
Մարտի 28-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում Չեխիայի և Հունգարիայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի օրհնությամբ և անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100 ամյա հիշատակին նվիրված հերթական ֆլեշմոբ-ակցիան:
Մարտի 28-ի կեսօրին Պրահայի կենկրոնում գտնվող հայկական շաբաթնօրյա դպրոցում, կրթօջախի սաներին, և ուսուցչական անձնակազմին իր օրհնության խոսքը բերեց Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, որից հետո ներկաներին ծանոթացրեց «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանի հետ:
Պարոն Գևորգյանը հանդիպում ունեցավ աշակերտների, շաբաթնօրյա դպրոցի տնօրինության հետ ու տեղեկացավ նաև կրթոջախի առօրյայի, ձեռքբերումների և հոգսերի մասին, որից հետո կրթոջախի սաներն ու ուսուցիչները միասին դուրս եկան փողոց, որտեղ էլ մեկնարկեց «Տիգրան Մեծ» Հիմնադրամի հերթական Ֆլեշմոբ-ակցիան:

    
    
Աշակերտները Սրապիոն Գևորգյանին օգնեցին ճամփորդական պայուսակից հանել Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցաղ Եռագույն դրոշը, որից հետո` պարզելով այն Պրահայի կենտրոնում, 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:
Միջացառման ավարտին, ի հիշատակ հանդիպման` «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահը շաբաթնօրյա դպրոցի ուսուցչական անձնակազմին նվիրեց Եռագույն դրոշներ և Անմոռուկի կրծքանկաններ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3400 | 0 | 0
Facebook