Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահը Չեխիայում անմոռուկներ է բաժանել

19:09, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
«Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահը Չեխիայում անմոռուկներ է բաժանել
    
Շարունակվում է «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Սրապիոն Գևորգյանի այցը Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որի ընթացքում Չեխիայի և Հունգարիայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի շնորհիվ հանդիպումներ է ունենում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի նպատակներից մեկը Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցին ընդառաջ` տեղի հայերի շարքերում ռազմահայրենասիրական ոգի բարձրացնելուն նվիրված միջոցառումների իրականացումն է:

    
Սրապիոն Գևորգյանը տեղի հայերին, ինչպես նաև օտարերկրացիներին անմոռուկի նշանով բազմալեզու գրություններ պատկերող կրծքանշաններ է բաժանել և ներկայացրել Անմոռուկի խորհուրդը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3234 | 0 | 0
Facebook