Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չէ որ այս տոնն էլ քնքուշ է ձեզ նման...

09:41, չորեքշաբթի, 11 մարտի, 2015 թ.
Չէ որ այս տոնն էլ քնքուշ է ձեզ նման...

Մայրը, թեև հալվող մի մոմ,

Նաև կախարդական ջահ է,

Անմար լույս մեր ճանապարհին,

Եկեղեցի ՝ լի հավատով,

Ում աղոթքը հրաշագործ է։

Հիրավի, այս գարնանային տոնը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ մեր մայրե-

րին մեծարելու, նրանց հանդեպ մեր սերն ու երախտիքն արտահայտելու համար։

«Մայր» երևույթը, որ բնության մեջ նոր կյանքի սկիզբն է, յուրաքանչյուր մարդու

համար պետք է տիեզերքի կենտրոնը լինի ՝ միշտ շրջապատված ջերմությամբ ու

քնքշանքով։

Այս գեղեցկագույն տոնի առթիվ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N1

միջնակարգ դպրոցում մարտի 6-ին անցկացվեց միջոցառում։ Սեղանների շուրջ

նստած մասնակիցները ներկայացրին տոնի նախապատմությունը ՝ անդրադառ-

նալով նաև Ապրիլի 7-ի խորհուրդին ու կանանց միամսյակին։ Այնուհետև շնոր-

հավորեցին իրենց մայրերին, ուսուցչուհիներին, տատիկներին ու աշխարհի

բոլոր կանանց ՝ մաղթելով նրանց առողջություն, երջանկություն ու այս հոգսա-

շատ կյանքում շատ և շատ տոնական օրեր։ Իրենց բանաստեղծություններով

ու երգերով աշակերտները գովերգեցին մայրությանը՝ որ պես աստվածության,

խոնարհվեցին բոլոր մայրերի առջև՝ անկախ նրանց ազգությունից, կրոնից, տարի-

քից ու բնակության վայրից։

Բեմականացվել էր Ավ. Իսահակյանի «Մայրը» ստեղծագործությունը, որպես

քննադատություն այն երևույթի, երբ որևէ զավակ ընդունակ է լինում հանուն իր

հանգստավետ կյանքի զոհաբերել մորը։ Հաջորդող խոսքում երեխաները մաղթե-

ցին որ իրական կյանքում երբևէ նման դեպքեր չլինեն։ Նրանք իրավացիորեն

«Աստված» կոչեցին մայրերին՝ շարունակելով, թե մարդն ինչու՞ է այլ աստված-

ներ փնտրում, երբ միայն մորն է պետք պաշտել։

Ինչպես որ մայրերի շնորհիվ պահպանվում է տիեզերքի հավերժականութ-

յունը, այնպես էլ իրենց սրտերում թող հավերժի լույսն ու երջանկությունը, թող

հարատև լինի ուրախությունը նրանց կյանքում, և թող բոլոր մայրերն իրենց զավակ-

ների մասին խոսելիս վայելեն միայն գնահատված ու սիրված լինելու բերկրանքը։ Կազմակերպիչ՝ Լ.Քալաշյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4590 | 0 | 0
Facebook