Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարի մարդիկ, օգնեք փոքրիկ Ռոմանին ապրել. Փոքրիկի վիրահատությանը մնացել է 1 շաբաթ

12:55, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Բարի մարդիկ, օգնեք փոքրիկ Ռոմանին ապրել. Փոքրիկի վիրահատությանը մնացել է 1 շաբաթ


     Երեխայի մոտ ախտորոշվել է հետարյունազեղումային պրոգրեսիվող հիդրոցեֆալիա: Երեխան 2 անգամ ունեցել է վիրահատություն` շունտավորում (վերջինը՝գլխից նախասիրտ տեղադրված ջրմուղ ապարատ) և ունի 3-րդ շտապ վիրահատության կարիքը
     Քանի որ Գերմանիա գնալու գումար այդպես էլ չհավաքվեց (30.000 եվրոյի փոխարեն միայն 202.000 դրամ է հավաքվել), Սյուզաննան, երեխայի մայրը, գնաց այլ ճանապարհով:
     Ավստրիայից մի հրաշք բժիշկ կժամանի Հայաստան և վիրահատությունը կանի անվճար:
     Սակայն անհրաժեշտ է գնել տոմսեր և հյուրանոցի ծախսերը հոգալ: Գալու են երկու հոգով, տոմսերը միասին կազմում են մոտ 1200 եվրո:
     Հյուրանոցը պետք է 5 օրով: Բժիշկն ու իր օգնականը կոնկրետ հյուրանոց են նշել՝ «Եվրոպա»:
     Մայրը դիմել է թե չվերթ իրականացնող ընկերությանը, թե հյուրանոցին, սակայն փոքր զեղջից բացի ոչ մի աջակցություն չի ստացել:
     Օգնեք, գումարն այնքան էլ շատ չէ, որ չհավաքվի:
     Փոքրիկ Ռոմանին օգնություն ցուցաբերելու նպատակով «Յունիբանկում» իր մոր` Սյուզաննա Քոչարյան Գագիկի անունով բացված է հաշվեհամար` AMD-24100296031800, USD-24100296031801, EUR-24100296031802:
     Արտերկրից փոխանցումների համար՝
     FOR TRANSFERS IN EUR; INTERMEDIARY BANK :D EUTSCHE BANK AG, FRANKFURT SWIFT :D EUTDEFF; BENEFICIARY_KOCHARYAN SYUZANNA; EUR-24100296031802
     FOR TRANSFERS IN USD; INTERMEDIARY BANK :D EUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK SWIFT: BKTR US 33; BENEFICIARY_KOCHARYAN SYUZANNA; USD-24100296031801

ARCA 4375130100012784

Մայրը պատրաստ է տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2801 | 0 | 0
Facebook