Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կուլտուրայի տան դիմաց կծածանվի աշխարհի ամենաերկար Հայոց Եռագույնը

23:52, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կուլտուրայի տան դիմաց կծածանվի աշխարհի ամենաերկար Հայոց Եռագույնը
    
Մարտի 2-ին, երկուշաբթի օրը, ժամը 14: 00 Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կուլտուրայի տան դիմաց կմեկնարկի «Տիգրան Մեծ» հիմնադրամի հերթական ֆլեշմոբ-ակցիան, որի ընթացքում կբացվի և կծածանվի աշխարհի ամենաերկար Հայոց Եռագույնը: Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները, թե՜ անհատներ, թե՜ կազմակերպություններ:

    
Հավելենք, որ «Տիգրան Մեծ» հիմնադրամի նախաձեռնությունները կրում են ապաքաղաքական բնույթ: 100 Մետրանոց Եռագույնը կրում է Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը և Հայաստանի տարբեր վայրերում և սփյուռքում ներկայացվելուց հետո` ապրիլ ամսին, պետք է ծածանվի Արարատի գագաթին:

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3715 | 0 | 0
Facebook