Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սրտի եւ անոթների առողջությունը պահպանող սուպերսննդի 5 տեսակ

Լառա
Հեղինակ`
Լառա
22:56, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Սրտի եւ անոթների առողջությունը պահպանող սուպերսննդի 5 տեսակ

Սննդակարգը կարող է մարդուն ավելի առողջ եւ երջանիկ դարձնել կամ բարձրացնել նրա ճնշումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ մի շարք առողջական խնդիրներ ստեղծել:


    

1. Մրգեր

Մրգերից նարինջը, սեխը, պապայան հարուստ են բետա-կարոտինով, կալիումով, մագնեզիումով եւ բջջանյութով: Բոլոր այս նյութերը շատ կարեւոր են սրտի եւ անոթների առողջության պահպանման համար:

2. Ծնեբեկ

Ծնեբեկը հարուստ է հզոր սննդանյութերով՝ բետա-կարոտինով, ֆոլատով եւ բջջանյութով: Դրանք բոլորն օգտակար են ոչ միայն անոթների եւ սրտի համար, այլեւ՝ մարսողական համակարգի:

3. Լոլիկ

Լոլիկը, նույնիսկ ձմռան համար արեւի տակ չորացրած տարբերակը եւ տոմատի մածուկը, հարուստ է լիկոպինով, վիտամին C-ով եւ ալֆա ու բետա-կարոտինով: Այն նաեւ լավ հակաօքսիդանտ է համարվում, որը կարող է կանխարգելել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:

4. Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադը լավ է սրտի համար, բայց ոչ բոլոր շոկոլադներն են օգտակար. գնելիս համոզվեք, որ այն առնվազն 70 տոկոսով կակաոից է պատրաստված:

5. Բրոկոլի

Թարմ բրոկոլիի ծաղկաթերթիկները հարուստ են հումոսով, որը «սարսափելի» օգտակար է սրտի համար: Բրոկոլին հարուստ է նաեւ C եւ E վիտամիններով, կալիումով, ֆոլատով, կալցիումով եւ բջջանյութով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7829 | 0 | 0
Facebook