Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արթուր Բաղդասարյանը հարստանում ու հարստանում է

13:07, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
Արթուր Բաղդասարյանը հարստանում ու հարստանում է

«Մինչ նախագահի թեկնածուները, կուսակցություններն ու քաղաքական գործիչները տարված են ընտրություններով և քաղաքական խաղերով, ՕԵԿ նախագահ և պոպուլիզմի ռահվիրա Արթուր Բաղդասարյանը հարստանում է ու հարստանում», - գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.


     «Ներկայացնենք մի քանի տվյալներ, եթե 2007 թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Ա. Բաղդասարյանի հայտարարագրում նշված է եղել, որ նա որևէ սեփականություն, բիզնես չունի, իսկ նրա բանկային հաշիվներին եղել է 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար, ապա 2012-ի հայտարարագրում արդեն հայտնվեցին 215, 3 քմ մակերեսով բնակարան Երևանի կենտրոնում՝ Բայրոնի 3 հասցեում, Վազ 2121 մակնիշի ավտոմեքենա՝ 2008թ. արտադրության, 34, 8 քմ մակերեսով ավտոտնակ, ինչպես նաև «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։


     Թեև հայտարարագրում նշված չէ, սակայն Ա. Բաղդասարյանին է պատկանում «Հայասի գրուպ» ընկերությունը, որն արտադրում է հանրահայտ «ՕԵԿ-ական ջեմերն ու մուրաբաները», նաև կոնյակ ու հյութ։ Իսկ ՕԵԿ նախագահի բանկային հաշիվներին 2012 թ. մարտի 1-ի դրությւսմբ եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար։ Փաստորեն, նվազել է միայն U. Բաղդասարյանի բանկային հաշիվների գումաիը' 3 մլն դրամով և 170 հազար դոլարով։
    
     Սակայն պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ նշված գումարով հնարավոր չէր ձեռք բերել նույնիսկ Բայրոնի 3 հասցեում գտնվող 215, 3 քմ մակերեսով բնակարանը, էլ չենք խոսում մնացած գույքի և բիզնեսների մասին։ Մարդը զուր ժամանակ չի կորցնում»։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5772 | 1 | 0
Facebook