Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լիսկան 80 հազար դոլարանոց «լյուստրա» չունենա, ո՞վ ունենա. «Հրապարակ»

Xachik Simonyan
Հեղինակ`
Xachik Simonyan
11:31, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Լիսկան 80 հազար դոլարանոց «լյուստրա» չունենա, ո՞վ ունենա. «Հրապարակ»
     «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր երևանյան առանձնատան համար նոր ջահ է գնել: Սակայն արտառոցը ոչ թե ջահ գնելու հանգամանքն է, այլ այն, որ մարզպետն այդ ջահը ոսկեզօծելու և Սվարովսկի քարեր դնելու համար միայն, որոշ տեղեկությունների համաձայն, վճարել է մոտ 80 հազար դոլար: Մենք 2 օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել Սուրիկ Խաչատրյանից: Ապարդյուն: Մարզպետը մեր հարցին չի ցանկանում պատասխանել, անընդհատ ասում է, թե խորհրդակցության է, աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում: Երբ պնդեցինք, որ ընդամենը պետք է ասի՝ իսկապե՞ս նման թանկ ջահ ունի, թե ոչ, մարզպետն այսպես արձագանքեց. «Չե՞ս զգում, որ ավելորդ հարցեր ես տալիս», ու անջատեց հեռախոսը: Իսկապես որ ավելորդ հարցեր են. եթե Լիսկան 80 հազար դոլարանոց «լյուստրա» չունենա, ո՞վ ունենա» ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5038 | 3 | 0
Facebook