Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փետրվարի 22-ին «Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ-ի անդամներն այցելեցին Իջևանի զինվորներին

18:27, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
Փետրվարի 22-ին «Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ-ի անդամներն այցելեցին Իջևանի զինվորներին

«Երիտասարդ ծրագրավորողներ» Հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, մի խումբ ազատամարտիկներ և երիտասարդներ այցելեցին Իջևանի զորամասերից մեկի զինվորներին: Այցի ընթացքում տեղի ունեցավ համերգային ծրագիր, խրախուսական նվերների և պատվոգրերի հանձնում, որից բացի «Երիտասարդ ծրագրավորողներ» -ը սահմանապահ զինվորներին փոխանցեցին մի շարք ընկերությունների կողմից «Երիտասարդ ծրագրավորողներ» -ի նախաձեռնությանը տրամադրած պարենային ապրանքները:


    

Փետրվարի 22-ի առավոտյան «Երիտասարդ ծրագրավորողներ» կազմակերպության անդամները, մի խումբ այլ երիտասարդների և Արցախյան Ազատամարտի վետերանների հետ միասին Երևանից ուղևորվեցին Իջևան, որտեղ նրանց դիմավորեցին սահմանապահ զինվորները:

Միջոցառումների շարքը մեկնարկեց զորամասերից մեկի ակումբում, որտեղ հավաքված զինվորերին «Երիտասարդ ծրագրավորողներ» -ի անունից ողջույնի խոսք ասացին Անի Պողոսյանը և Հովհաննես Հարությունյանը:

Համերգային ծրագիրը մեկնարկեց Աշուղ Ռազմար Սասունցին, հավաքված հարյուրավոր զինվորներին ոգևորելով իր ազգային-հայրենասիրական ռազմերգերով, որից հետո բեմահարթակը տրամադրվեց երիտասարդ երգիչ-երգչուհիներին ովքեր նույնպես որոշել էին միանալ նախաձեռնությանը և իրենց կատարումներով ոգևորել զինծառայողներին:


    

Համերգային ծրագիրն ընդմիջցվեց ճաշով, որի ժամանակ երիտասարդները ոչ միայն համտեսեցին զինվորական խոհանոցի ճաշատեսակներից այլև ծանոթացան բանակային առօրյայի և կանոնակարգի հետ, շփվեցին զինվորների հետ, որից բացի, սահմանապահ զինվորներին փոխանցեցին տարբեր Երևանյան ընկերություններից հավաքած պարենամթերքները:

Նախաձեռնության համերգային ծրագրի 2-րդ մասը մեկնարկեց զինվորների հետ հարց-պատասխանով, որից հետո ներկաներին իրենց ողջույնի խոսքը և հայրական պատգամները փոխանցեցին նաև Երիտասարդ ծրագրավորողներ» -ի հետ զորամաս այցելած «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը և փոխնախագահ, լեգենդար «Տավուշի Արծիվ» Սեյրան Չիլինգարյանը:

Յուրի Միքայելյանի ձեռամբ զորամասի հրամանատարը պարգևատրվեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» շքանշանով:
    

«Երիտասարդ ծրագրավորողներ» -ի կողմից պատվոգրերի արժանացան ծառայության մեջ ակտիվությամբ և կարգապահությամբ աչքի ընկած զինվորները:
     Թվով 5 զինծառայողներ պատվոգիր ստացան «Երիտասարդ ծրագրավորողներ» -ի նախագահ Հակոբ Մուրադյանի կողմից: Եվս 15 պատվոգրեր տրամադրվեցին զորամասի հրամանատարությանը` տվյալ պահին սահմանին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից լավագույններին փոխանցելու համար:
    

Համերգը շարունակվեց և իր ավարտին մոտեցավ զինվորներին ոգևորաղ պարային կատարումներով:

Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:


    

Նյութը և լուսանկարները` Հայկ Կիսեբլյանի
    
     ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՖՈՏՈՇԱՐՔԸ ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5451 | 0 | 0
Facebook