Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոսկվան պատրաստ չէ հանձնել Պերմյակովին. պատգամավոր

19:45, շաբաթ, 21 փետրվարի, 2015 թ.
Մոսկվան պատրաստ չէ հանձնել Պերմյակովին. պատգամավոր
     Այսօր Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտնեց, որ Մոսկվայում բարձրացրել է Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարցը, քանի որ «դա մեր` հայ ժողովրդի ցանկությունն է, որ նա հանձնվի հայ իրավապահներին, և դատավարությունն ընթանա այստեղ»: «Ինձ պատասխանեցին, որ պատրաստ չեն նրան հանձնել, բայց պատրաստ են քննչական գործողությունները համատեղ անել, այսինքն` որպեսզի դատավարությունը Հայաստանում իրականանա: Իսկ թե պատիժը կոնկրետ որտե՞ղ է կրելու, այդ առումով հստակ պատասխան չտվեցին», - ասաց պատգամավորը: Դիտարկմանը, որ Ավետիսյանների հարազատները պնդում են, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, այլապես նրանք կդիմեն ծայրահեղ քայլերի, Գրիգորյանն արձագանքեց, թե չգիտի` ծայրահեղ քայլերի դիմելն ինչ է նշանակում, բայց կարծում է, որ նրանց պահանջն արդարացի է: «Ես գյումրեցիների կողքին եմ», - ասաց նա:
    
     Մանրամասները` yerkir.am կայքում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2133 | 0 | 0
Facebook