Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարապետյանները օգտակար են լինելու սեփական նախաձեռնությամբ

12:17, ուրբաթ, 13 փետրվարի, 2015 թ.
Կարապետյանները օգտակար են լինելու սեփական նախաձեռնությամբ

Երեկ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն տարածվեց, թե իշխանություններին հաջողվել է համոզել Սամվել Կարապետյանին՝ առաջիկայում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Հարկ ենք համարում հայտնել, որ նշյալ տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Կարապետյանների ընտանիքը տարիներ շարունակ իր համեստ ներդրումներն է ունեցել Հայաստանում՝ առանց, այսպես կոչված, համոզելու անհրաժեշտության: Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն տալիս, սակայն այսուհետ ևս իրենց հնարավորությունների շրջանակներում սեփական նախաձեռնությամբ օգտակար են լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին:


    

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4363 | 0 | 0
Facebook