Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղանդավորների քարոզչությունը վիրտուլ հարթակ է տեղափոխվել …

17:01, չորեքշաբթի, 11 փետրվարի, 2015 թ.
Աղանդավորների քարոզչությունը վիրտուլ հարթակ է տեղափոխվել …

ՀՀ-ում գործող բազմաթիվ աղանդավորական կազմակերպությունները ոչ մեկի համար էլ նորություն չեն, բայց այն, որ իրենց աղանդների քարոզումը վիրտուալ դաշտ են տեղափոխել, աղանդավորական ինովացիայի վերջին ճիչն է:

Տարիներ շարունակ մեր երկրում աղանդավորները իրենց պիղծ ավետարանական ուղղությունները քարոզում էին դռները ծեծելով և բնակիչներին նյարդայնացնելով, երբեմն էլ որևէ դժբախտի կամ թուլակամի որսալով: Դեմքներին փակված բազմաթիվ դռները և հոգևոր պաշտպանության այլ միջոցները աղանդավորներին դրդեցին քարոզը տեղափոխել իրականության այլ հարթակ և այդ հարթակը հանդիսացավ համացանցը:

Հոգևորսությունը սկսվեց և շարունակվում է համացանցում: Ինտերնետային դաշտում աղանդավորական քարոզները վերջին շրջանում առավել ակտիվացել են:

Բազմաթիվ օգտատերեր բողոքում են, որ անգամ սոց. ցանցերում աղանդավորներն իրենց հանգիստ չեն տալիս: Վիրտուլ դաշտում հոգևորսությունը իրականացնում են հետևյալ եղանակներով՝

1) Որևէ հոգևոր խմբի միանալու հրավեր են ուղարկում և օգտատերերն առանց ուշադրություն դարձնելու դա առաքելական եկեղեցու որևէ հոգևորականի կողմից է բացված թե շարքային աղանդավորի, միանգամից ընդունում են խմբին միանալու հրավերը:

2) Որևէ օրհնություն կամ բարեմաղթանք պարունակող անձնական նամակ են ուղարկում օգտատիրոջը և մարդը միամտորեն կամ քաղաքավարությունից դրդված շնորհակալություն է հայտնում, այդպիսով սկսելով զրույց «» աղանդավորի հետ:

3) Եվ վերջին օրերին մեծ տարածում ունեցող ամենատարօրինակ ու մի փոքր զվարճալի քարոզչամիջոցը. Անձնական հաղորդագրություններ են ուղարկում, որը պարունակում է հղումներ, որոնք բացելով ականատես ենք լինում հոգևոր ռեպ երգող աղանդավորների: Հավանաբար, ըստ նրանց, ինովացիոն զարգացմանը զուգընթաց իրենց աղոթքն ու շնորհակալությունն Աստծուն հին ու ավանդական ձևերով այլևս ընկալելի չեն: Ընդ որում հոգևոր ռեպը երգվում է հենց աղանդավորական հավատքի վայրում և այն ուշի ուշով ունկնդրում են ռեպերի հոգևոր քույրերն ու եղբայրները:

Սարկազմ, որը հասնում է ծայրահեղության, պնդերեսություն, որն առողջ մարդու մոտ միայն ատելություն ու զզվանք է հարուցում:

Հ.Գ. Ի վերջո ՀՀ բոլոր աղանդավորները պետք է իմանան, որ բոլորն էլ գիտակցում են, որ իրենց հոգևորսության հիմնական ռեսուրսը դժբախտներին և անապահովներին սոցիալապես ապահովելն է: ՀՀ աղանդավորական կազմակերպությունների ղեկավարներ եթե դեմ եք այստեղ շեշտված թեկուզ մի մտքի, , ապա փորձեք թեկուզ մեկ ամիս նյութապես չօգնել ձեր քույրերին ու եղբայրներին և արդյունքում կտեսնեք թե ինչպես ձեր շարքերը կնոսրանան և վերջում կամայանան:


    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3802 | 0 | 0
Facebook