Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրո°ւմ եք սիրել

Arpine Faryan
Հեղինակ`
Arpine Faryan
20:12, կիրակի, 20 հունվարի, 2013 թ.
Սիրո°ւմ եք սիրել

Սեր… Երևի թե այս աշխարհում սերն այն միակ զգացմունքն է, որի մասին գրվել են այնքան շատ տողեր, նվիրվել բանաստեղծություններ, երգեր:

Հնարավոր է ամբողջ կյանքում դու փնտրել ես քո երկրորդ կեսին: Իսկ գուցե նա քո կողքով անցավ ու դու չնկատեցիր: Գուցե հենց այն էակը, որին դու խեթ նայեցիր հենց նա է ում դու այդքան երկար սպասել ես… Գուցե այնպես է ծիծաղում, ինչպես ոչ ոք չի ծիծաղում այս աշխարհում… Գուցե այնքան գեղեցիկ ձայն ունի… Գուցե այնքան հարուստ ներաշխարհ ունի… Գուցե... Իսկ դու անցար խեթ նայելով:

Մոտենում են սիրո տոները, իսկ ես ցանկանում եմ, որ ամեն մեկդ գտնեք մեկին, ում աչքերին նայելով կզգաք, որ փոխվել է ամեն ինչ… Դուք ինքներդ եք փոխվել:

Սիրում եմ, երբ սիրում են…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4965 | 0 | 0
Facebook