Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է:

18:21, կիրակի, 20 հունվարի, 2013 թ.
Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է:
     Բա­նաս­տեղ­ծու­հի, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, հրա­պա­րա­կա­խոս, ՀՀ ԳԱԱ ակա­դե­մի­կոս, ԽՍՀՄ Պե­տա­կան մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Սիլ­վա Կա­պու­տի­կյանի պո­ե­զի­ա­յին բնո­րոշ են ազ­գա­յին նկա­րագ­րի շեշտ­վա­ծու­թյունն ու քա­ղա­քա­ցի­ա­կան խի­զա­խու­թյու­նը:
    
     Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նը 1941 թ-ին ավար­տել է Երևանի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նը, 1950 թ-ին՝ Մոսկ­վա­յի Մաք­սիմ Գոր­կու ան­վան գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տի բարձ­րա­գույն դա­սըն­թաց­նե­րը: Վաղ տա­րի­քից տպա­գրել է բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ «Կանչ» թեր­թում: 1944 թ-ին հրա­տա­րա­կել է «Եր­կու զրույց», 1945 թ-ին՝ «Օրե­րի հետ» բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը: Նրա պո­ե­զի­ա­յի գլխա­վոր թե­մա­ներն են հայ­րե­նի­քը և սե­րը:
    
     «Զանգ­վի ափին» (1947 թ.), «Այս իմ եր­կիրն է» (1949 թ.), «Իմ հա­րա­զատ­նե­րը» (1951 թ.), «Սրտա­բաց զրույց» (1955 թ.), «Բա­րի երթ» (1957 թ.), «Դե­պի խոր­քը լե­ռան» (1972 թ.) ժո­ղո­վա­ծու­նե­րում, «Մտո­րում­ներ ճա­նա­պար­հի կե­սին» (1961 թ.) պո­ե­մում անդ­րա­դար­ձել է հայ ժո­ղովր­դի սխրանք­նե­րով ու ող­բեր­գու­թյուն­նե­րով լի ճա­կա­տա­գրին, մտո­րել նրա ներ­կա­յի ու գա­լի­քի մա­սին: Կա­պու­տի­կյա­նի և՜ պո­ե­զի­ա­յում, և՜ հրա­պա­րա­կա­խո­սա­կան գոր­ծե­րում Հա­յաս­տա­նը հայ ժո­ղովր­դի հա­րատևող գո­յու­թյան խորհր­դան­շանն է.
    
     Կա­պու­տի­կյա­նը հա­վա­տում էր հայ ժո­ղովր­դի հա­վեր­ժու­թյա­նը, նրա ներ­քին մեծ ու­ժին, ոգո­րում­նե­րին ու մա­քա­ռում­նե­րին: Հա­յաս­տան աշ­խար­հը նա սի­րել է ոչ «հան­դարտ սի­րով», այլ «ցա­վոտ ու ցա­վա­խառն, մե՜րթ խռո­վե­լով, մե՜րթ հաշտ­վե­լով».
    
     Կա­պու­տի­կյա­նի սի­րո քնա­րեր­գու­թյու­նը, ծնվե­լով անձ­նա­կան տա­ռա­պան­քից, ընդ­հան­րա­նա­լով հա­սել է համամարդ­կա­յին զգաց­մուն­քի մարմ­նա­վոր­ման: Ան­կեղ­ծու­թյամբ շնչող նրա սի­րա­յին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում սի­րո բերկ­րանքն ու տագ­նապն են, կա­րո­տի կանչն ու հու­սա­հա­տու­թյու­նը, տա­ռա­պանքն ու վիշ­տը («Հայ­նե­ա­կան եր­գեր», 1966 թ., «Երգ եր­գոց», 1970 թ., «Լի­լիթ», 1981 թ., «Ձմեռ է գա­լիս», 1983 թ.):
    
     Կա­պու­տի­կյա­նը խո­րա­պես մտա­հոգ­վել է Սփյուռ­քի ճա­կա­տագ­րով, հա­յա­պահ­պա­նու­թյան խնդրով: 1962–63 թթ-ին և 1973 թ-ին այ­ցե­լել է սփյուռ­քա­հայ գաղ­թա­վայ­րեր, գրել «Քա­րա­վան­նե­րը դեռ քայ­լում են» (1964 թ.), «Խճա­ն­կար հո­գու և քար­տե­զի գույ­նե­րից» (1976 թ.), «Քա­րա­վան­նե­րը հե­ռա­նում են» (1999 թ.), «Իմ կա­ծա­նը աշ­խար­հի ճա­նա­պարհ­նե­րին» (2002 թ.) ու­ղեգ­րու­թյուն­նե­րը, որ­տեղ անդ­րա­դար­ձել է սփյուռ­քա­հա­յի հոգ­սե­րով ու փոր­ձու­թյուն­նե­րով լի ճա­կա­տա­գրին: Նա հա­յու­թյանն ու­ծա­ցու­մից փրկե­լու մի­ակ երաշ­խի­քը հա­մա­րել է Հա­յաս­տա­նը: Կա­պու­տի­կյա­նի ու­ղե­գրու­թյուն­նե­րը մե­ծա­պես նպաս­տել են սփյուռ­քա­հա­յու­թյան մի­աս­նու­թյա­նը, ներ­քին հոգևոր կա­պե­րի պահ­պան­մանն ու զար­գաց­մա­նը:
    
     Կա­պու­տի­կյա­նին մշտա­պես հու­զել են ժա­մա­նա­կաշր­ջա­նի հրա­տապ ու կա­րևոր հար­ցե­րը: Հրա­պա­րա­կա­խո­սա­կան եր­կե­րում ար­տա­ցո­լել է ար­ցա­խա­հա­յու­թյան ազա­տագ­րա­կան պայ­քա­րը, հայ ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ու ան­կա­խու­թյան խնդիր­նե­րը («Իմ ժա­մա­նա­կը: Հրա­պա­րա­կագ­րու­թյուն և ու­ղեգ­րու­թյուն», 1979 թ., «Էջեր փակ գզրոց­նե­րից», 1997 թ., «Վեր­ջին զան­գը», 2006 թ.):
    
     Կա­պու­տի­կյա­նը հրա­տա­րա­կել է նաև ման­կա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, որոնք ամ­փո­փել է «Փոք­րի՜կ Արա, ակա՜նջ արա» (1950 թ.), «Մեր Լա­լի­կը, սի­րու­նի­կը» (1952 թ.), «Տա­նը, բա­կում, փո­ղո­ցում» (1953 թ.), «Մի տա­րով էլ մե­ծա­ցանք» (1958 թ.), «Ծաղ­կա­նոց» (1984 թ.), «Եր­կու քույ­րիկ, եր­կու ու­լիկ» (1988 թ.) և այլ ժո­ղո­վա­ծու­նե­րում: Գրել է նաև դրա­մա­ներ՝ «Կռո՜ւնկ, ուս­տի կու­գաս» (1961 թ.), «Եվ դո՞ւ, Բրու­տո՜ս» (1976 թ.), թարգ­մա­նել ռուս բա­նաս­տեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից: Նրա գոր­ծե­րից թարգ­մա­նել են բազ­մա­թիվ լե­զու­նե­րով:
     Կա­պու­տի­կյա­նի անու­նով Երևա­նում կոչ­վել են դպրոց և փո­ղոց, 2009 թ-ին բաց­վել է նրա տուն-­թան­գա­րա­նը:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7034 | 0 | 0
Facebook