Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի բառ/ Una palabra

21:03, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Մի բառ/ Una palabra


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մի բառը ոչինչ չի ասում
     և միաժամանակ թաքցնում է ամեն ինչ.
     ինչպես քամին է թաքցնում ջուրը,
     և ինչպես ծաղիկներն են թաքցնում ցեխը:


     Մի հայացքը ոչինչ չի ասում,
     և միաժամանակ ամեն ինչ է ասում.
     ինչպես դեմքիդ թափվող անձրևը
     կամ պահված գանձի հինավուրց քարտեզը:


     Մի ճիշտը ոչինչ չի ասում,
     և միաժամանակ թաքցնում է ամեն ինչ.
     ինչպես մի խարույկ, որը չի մարում,
     կամ ինչպես մի քար, որ փոշի է ծնում:


     Եթե մի օր բացակայես, ոչինչ չի լինի.
     բայց միաժամանակ ամեն ինչ կլինի.
     քանզի աչքերիդ մեջ են թևերս,
     և այն ափը, որտեղ խեղդվում եմ:

Աղբյուրը` armspanish.wordpress.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7948 | 0 | 0
Facebook