Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

4 ԱՄՅԱ ՓՈՔՐԻԿԸ ՄԵՐ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ. ՏԱՐԱԾԵԼ

01:51, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
4 ԱՄՅԱ ՓՈՔՐԻԿԸ ՄԵՐ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ. ՏԱՐԱԾԵԼ
     Շատերը չեն ճանաչում Տեր Երվանդ քահանա Բաբայանին: Ծնունդով Արարատցի հոգևորականը իր քահանայագործության ուղղին ստանձնելով խոնարհաբար ծառայել է հեռավոր Սյունիքի մարզի Դարբաս համայնքում, ինչից հետո` պատրաստակամությամբ ստանձնել է Ներքին Դվին համայնքի Հոգևոր Հովվությունը, շունչ հաղորդելով գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու համայնքային կյանքին: Մինչ օրս Տեր Երվանդը ջանասիրաբար ծառայում է այդ ոչ մեծ գյուղի համայնքին:
    
     Բոլոր նրանք ոգքեր գալիս են նրանից օրհնություն ստանալու, խորհուրդ հարցնելու, կամ ինչ-որ հանգամանքներում քիչ թե շատ առընչություն են ունենում նրա հետ` նրան բնութագրում են, որպես բարի, անկեղծ, անմիջական և շփվող անձավորություն: Սակայն շատերը չգիտեն նրա վիշտը, մտագոգությունը և երազանքները:
    
     Տեր Երվանքի դուստրը` Հասմիկը, ծնվել է 2010թ-ին:
     Բժիշկների անուշադրության պաճառով նա տարել է թթվածնային քաղց, սակայն դա բացահայտնվեց միայն տարիներ անց` պատճառ դարձավ, որ տարիքի հետ սկսեցին ի հայտ գալ քայլելու և խոսելու հետ կապված խնդիրներ:
    
     «Երբ նկատեցինք առաջին խնդիրները սկսեցինք ամիսներ, տարիներ ձգվող և չընդհատվող բուժումները: Ամեն ինչ արեցինք:
     Չնայած մեծ դժվարություններին Աստված ողորմած եղավ և սկսեց հրաշք կատարվել և իմ փոքրիկը սկսեց դանդաղ վերականգնվել: Գուցե շատերի համար դա ծիծաղելի հնչի, բայց մեր համար հրաշք էր, որ մեկ ու կես տարեկանում նա սկսեց նստել, երկու տարեկանում չոչ արեց ու սկսեց կանգնել ոտքերի վրա, երկուս ու կես տարեկանում արեց առաջին քայլերը: Հիմա նա մի լուսավոր էակ է, իմ ընտանիքի արևը, խոսում է, արտասանում, շատ խելացի է, բայց քայլելու հետ կապված խնդիրները չեն կարգավորվում նա չի կարողանում ինքնուրույն քայլել:
     Հիմա էլ շարունակում ենք անել այն ամենը ինչ հնարավոր է անել Հայաստանում», - պատմեց մեզ հետ զրույցում քահանան` ցավով հայտնելով, որ թերևս որոշակի հաջողություններ գրանցվեցին, սակայն լիարժեք ապաքինումը իրակնում դեռ շատ հեռու է, մինչդեռ Հայաստանի սահմանափակ բժշկությունը արդեն սպառեվել է, անզոր է և չի կարող օգնել, որպեսի աղջիկը լիարժեք քայլի:
     Անհրաժեշտ է բուժումը շարունակել արտերկրում:
    
     Մեր հարցին, թե ի՞նչ լուծում են առաջարկում Հայաստանի բժիշկները, ո՞վքեր են հիմա բուժմամբ զբաղվում և խոստովանում ե՞ն արդյոք իրենց անզորությունը` Տեր Երվանդը պատասխանեց, որ չի ցանկանում ինչ-որ բժիշկի անուն հայտնել, քանզի դա կհնչի որպես մեղադրանք, քանի որ այստեղ բժիշկները խաբոււմ են, - «Այստեղի բժիշկները չեն խոստովանում, որ այստեղ երեխան վերջնականապես չի ապաքինվի: Անընդհատ ասում են, որ կքայլի, որ մի օր կապաքինվի: Արդեն տևական ժամանակ է, որ այդպես են ասում, բայց փոփոխություն այլևս չկա: Մենք էլ, երեխան էլ տանջվում ենք` ապարդյուն»:
    
    
     Շատ փնտրելուց և որոշ երեխաների բուժման օրինակով հասկացանք, որ լավագույն արդյունքը կարող է տալ Գերմանիայի Bradenburg քաղաքի Helios կլինիկանան: Նրանք երաշխավորել են, որ երկու ամսվա կոմպլեքս թերապիայի արդյունքում երեխան լիարժեք կքայլի:
     Այս երազանքը իրականացնելու համար անհրաժեշտ վաթսուն հազար եվրոն քահանայի ընտանիքի համար անհասանելի գումար է:
    
     «Հույսս Աստված է, որ ձեր նման բարի մարդկանց միջոցով կիրականացնի մի փոքրիկ հրեշտակի ապաքինումը», - ընդգծեց քահանան` վստահություն հայտնելով, որ բարի, լավ մարդիկ դեռ կան և գութն ու կարեկցանքը դեռևս մարդկության մեջ չի մեռել և կգտնվեն լավ մարդիկ որոնք գումար կփոխանցեն, կամ ինչ-որ այլ կերպ կօժանդակեն, որպեսզի փոքրիկ Հասմիկը քայլի:
     Բուժման ծախսերը հոգալու նպատակով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» -ում բացվել են հաշվեհամարներ:
    
     ՀՀ տարածքից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալները.
    
     «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»
    
     220014400158958 RUR - ՌԴ Ռուբլի
     220014400331002 EUR - Եվրո
     220014401966001 USD - ԱՄՆ Դոլար
     220013234483000 AMD - ՀՀ դրամ
    
     Ստացողի անուն, ազգանուն` Սայադ Բաբայան
    
    
     Այլ տեղեկություններ ստանալու և առաջարկների համար` կարող եք զանգահարել
     Տեր Երվանդ քահանա Բաբայանին + (374) -095-50-61-62
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9195 | 4 | 0
Facebook