Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարգանքի տուրք Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցի առթիվ

17:56, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Հարգանքի տուրք Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցի առթիվ
    
Այսօր` 2015-ի հունվար 19-ին լրանում է Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հերոսական մահվան 25-րդ տարելիցը:
Կեսօրին Ծիծեռնակաբերդի մատույցներից մեկնարկեց երթը դեպի հերոս հայորդու գերեզման:

    
Մի խումբ հասարակական կազմակերպությունների անդամների, ազգասեր երիտասարդների, Գորգիսյան ընտանիքի մտերիմների և հերոսի մարտական ընկերների կողմից կատարվեց ծաղկեդրում և խնկարկություն:
Այս տարի ևս Մովսես Գորգիսյանի մահվան հիշատակը հարգելու նախաձռնություններին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը: Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանի կողմից երթի մասնակիցներին կբաժանվեն օրվա խորհուդը կրող կրծքանշաններ:

    
Արարողության ավարտին իր խոսքվ հանդես եկավ հերոս հայորդու այրին` Ռուզաննա Գորգիսյանը, որը մանավորապես նշեց, որ այսօր դեռևս անկատար ենք տեսում այն Հայաստանը, որի համար զոհվեցին մեր ազատամարտիկները: Որոշ իրավիճակներ հուշում են, որ դեռևս մենք չենք հասել այն Հայաստանին, որի մասին երազում էին հերոս նահատակներն, օրինակ` մեզ կարող են մեր երկրում ինչ-որ տեղ թույլ չտալ վեր բառցրացնել և ծածանել Հայոց Եռագույնը:

    
Ուխտայցի մասնակիցները Ծիծեռնակաբերդից ուղևորվեցին Երևանի կենտրոն` Կասկադ, որդետ Գորգիսյան ընտանիքի անդամները, բարեկամներն ու Ազգային Հերոսի զինակից ընկերները զբոսնեցին «զինված» Հայոց Եռագույնով, կազմակերպեցին փոքրիկ քայլերթ և լուսանկարվեցին` Մուշում, Անիում, Կարսում, Վանում, Արարատի գագաթին և այլուր բարձրացրած լեգենդար եռագույն դրոշի ներքո:

    
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանը դեռևս հեռավոր 1988-ին առաջինն է բարձրացրել Անկախ Հայաստանի դրոշը:
Այսօր «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը շարունակում է Մովսես Գորգիսյանի խորհրդանկաշան գործը ու Արևմտյան Հայաստանի, Արցախի և ՀՀ տարածքներում, ամենուրեք բարձրացնում Հայոց Եռագույնը:
    
     http://youtu.be/_6aEC8Q8Z28
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3316 | 0 | 0
Facebook