Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ հարձակվող Թեո Ուոլքոթն ասել է.«Ես շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր կնքվեց։ Շնորհակալ եմ բոլորից ջերմ աջակցության համար։ Հատկապես՝ Արսեն Վենգերին։ Երբ սկսվեցին բանակցությունները, ես հասկացա, որ ցանկանում եմ մնալ «Արսենալում»։ Ուրախ եմ, որ կարողացանք համաձայնության գալ»: