Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թե ինչ է լինում երբ հայրիկը նախագահի աթոռը կտակում է բանից անտեղյակ որդուն

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
23:12, ուրբաթ, 18 հունվարի, 2013 թ.
Թե ինչ է լինում երբ հայրիկը նախագահի աթոռը կտակում է բանից անտեղյակ որդուն
     Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սկսել է հանդես գալ հակահայկական հայտարարություններով: Այն որ Իլհամը այդպես էլ չկարողացավ հաշտվել պարտվածի հոգեբանության հետ գաղտնիկ չէ, սակայն նրա վերջին արտահայտություններում զավեշտալին այն է, որ երկրում թագավորական դինաստիա հռչակած տղան խոսում է եվրոինտեգրման մասին և իր նախարարներին փորձում է համոզել որ իրեն հաջողվել է հաջողության հասնել եվրաինտեգրման քաղաքականության մեջ: Երևի Ալիևը մարդասպանին հերոսի կոչում շնորհելը համարում է եվրոպական չափանիշներին հարիր քայլ, կամ նա մոռանում է որ նման «իմաստուն» հայտարարուություններ կարողանում է անել միայն սեփական երկրում, իր նախարարների առջև, կամ իր սեփական կայքերում, և հարց է առաջանում ինչո՞ւ նա նման հայտարարությամբ հանդես չի գալիս երբ հանդիպում է ասենք ՀՀ նախագահի հետ, կամ իր երկրից դուրս մեկ այլ երկրում... Քանի որ Իլհամ Ալիևը նախագահի աթոռը ժառանգություն ստացավ իր հայրիկից գուցե դա է պատճառը որ մինչ օրս նա չի կարողանում դրսևորել երկրի առաջին դեմքին հարիր կեցվածք, կա գոնե քիչ թե շատ ուսյալ մարդուն վայել տարրական կուլտուրա: «Հայկական լոբբին մեր գլխավոր թշնամին է, իսկ մենք նրանց գլխավոր թշնամին ենք», - ասված է Ալիևի պաշտոնական էջում: Հիշեցնենք Ալիևին որ հայկական լոբբին դա հազարամյակների մշակույթն է, և հայերից ու հայկականից խոսելուց առաջ խորհուրդ կտայինք մի քանի գիրք կարդալ, հասկանալով սակայն որ մշակույթ ասվածի հետ որոշ մարդիկ որևէ կապ չունեն անցնենք առաջ: «Հայաստանը ոչ մի արժեք չունեցող պետություն է: Այն փաստացի գաղութ է, որը ղեկավարվում է արտերկրից… Սրա ապացույցն է Հայաստանից մասսայական գաղթը», -ասված է հաջորդ թվիթթում: Փաստորեն սեփական ժողովրդի ուշադրությունը իր դինաստիայից շեղելու համար Ալիևը չի մոռանում ամեն վարկյան անհիմն քննադատելու Հայաստանի Հանրապետությանը, մոռանալով որ ժամանակին էլ այդ տոնով որոշ մարդիկ էին խոսում և Սևանում լողանալու մասին երազում, բայց շուտով հենց այդ նույն մարդիկ էին ծնկաչոք զինադադար աղերսում: Ավալացնեմ որ շատ քիչ բան է փոխվել, հայոց ոգին էլի կա ու կմնա, և դա ամենից լավ գիտի հենց Իլհամը որի հետ չի կարողանում հաշտվել: ԵՎ ի տարբերություն Իլհամի Հայաստանի ոչ մի Նախագահ իր պաշտոնը իր հայրիկից չի ժառանգել, և Հայաստանի երեք նախագահներն էլ պատերազմի միջով անցած մարդիկ են, և հասկանում են թե ինչ ասել է պատերազմ: Իսկ հայ ժողովուրդը հպարտ է այնքանով որ Հայաստանի ոչ մի նախագահ սովորական մարդասպանին հերոսի կոչում չի շնորհում, և սեփական ժողովրդին մոլորեցնելու համար անհիմն մեղադրանքներ չի հնչեցնում որևէ երկրի հասցեին, այլ կերպ ասաց Հայաստանը և Հայաստանի երեք Նախագահներն էլ իրենց պահել են հաղթող երկրին վայել առաջին դեմքի կեցվածքով: Իսկ Հայոց բանակի մարտունակության մասին բազմաթիվ օտարերկրյա փորձագետներ իրենց կարծիքները ասել են արդեն, որը այդքան էլ Իլհամի սրտով չէ վստահ եմ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3813 | 1 | 0
Facebook