Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից երկու ընկերներ ինտերնետային Skype տեսակապի միջոցով ծանթացրել են նաև իրենց շներին և «կոնֆերանս-կապ» են կազմակերպել նրանց համար այդ եղանակով, հայտնում է Life News-ը:
Ֆոքստերիեր ցեղատեսակի շներն էլ ժամանակին ամերիկացու և բրիտանացու ծանոթության պատճառ են դարձել: Գեյթոր օգտատիրական անունով բրիտանացի կինը տեսել է Ջասթին Բիբերի և Էյմի Վայնհաուսի երգերի ներքո ոռնացող շանը՝ Բեյզելին, և որոշել է ծանոթացնել իր շան հետ, որը ևս նման հակումներ ունի:
Նա կապվել է Maghamcdowll օգտատիրական անունով ամերիկացու հետ, և նրանք որոշել են Skype-ով ծանոթացնել իրենց կենդանիներին: Նրանք ապշել են, երբ շները «լեզու են գտել»:
Նրանք ենթադրել են, որ կենդանիների միջև «թեժ քննարկում» է ծավալվել:
tert.am