Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ատամ հեռացնելը 3.000 դրամ չի արժենա, այլ՝ 30.000 դրամ

20:19, երեքշաբթի, 15 հունվարի, 2013 թ.
Ատամ հեռացնելը 3.000 դրամ չի արժենա, այլ՝ 30.000 դրամ
     Շուտով ատամ հեռացնելը 3.000 դրամ չի արժենա, այլ՝ 30.000 դրամ
     Հերթական անգամ ընդունվեց օրենք, որը պետք է բարդացնի մեր՝ ՀՀ քաղաքացիներիս կյանքը: Եթե անապահով խավը, որը բավականին մեծ թիվ է կազմում Հայաստանում, սուր ու անտանելի ցավերի ժամանակ իրեն գոնե թույլ էր տալիս գնալ ստոմատոլոգի մոտ ատամը հեռացնելու, ոչ բուժելու, ապա այժմ դրա հնարավորությունն էլ չի ունենա:
    
     Ըստ նախորդ տարեվերջին ընդունված հարկային փաթեթի՝ ստոմատոլոգիական կլինիկաները բացի արդեն իսկ բավական ծանր հարկ ու տուրքերից պետք է այսուհետ ամսական վճարեն նաև 60-100 հազար դրամ (կախված կլինիկայի գտնվելու վայրից) յուրաքանչյուր ստոմատոլոգիական աթոռի համար: Սա բավականին ծանր բեռ է, որին շատերը չեն դիմանա: Օրինակ 3 ստոմատոլոգիական աթոռ ունեցող կլինիկաները, որոնք մի կերպ էին դիմակայում հարկային բեռին, արդեն ստիպված կլինեն ամսեկան 300 հազար դրամ էլ միանվագ մուծել պետությանը:
    
     Սա կհանգեցնի նրան, որ շատ կլինիկաներ կփակվեն, շատ ստոմատոլոգներ կդառնան գործազուրկ, ստոմատոլոգիական միջամտությունները էապես կթնկանան, ստոմատոլոգիական «բիզնեսն» էլ կանցի որոշ պաշտոնյաների ձեռքը:
    
     Չգիտեմ արդյոք պատահականություն էր այն փաստը, որ այս օրենքի ընդունումը համընկավ նրա հետ, որ Արաբկիրում բացվեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդու ստոմատոլոգիական մեծ կլինիկան: Ի դեպ, խոշոր կլինիկաներին այս օրենքը ավելի մեղմ է վերաբերվում. Իրենք պետք է մեկ աթոռի համար վճարեն ոչ թե 100 հազար, այլ՝ 48 հազար դրամ: Հարց է առաջանում, ինչի՞:
     Ինչի ՞ են ուզում իսպառ վերացնել մանր և միջին բիզնեսն այս երկրից: Ինչի՞ են շարունակում ավելի անտանելի պայմաններ ստեղծել ազգիս համար: Ինչի՞ են ուզում միայն իրենք ապրել…
    
     PS. Եվրոպական գնե ՞ր եք ուզում բերել Հայաստան… իսկ եվրոպական աշխատավարձ ու թոշակ բերե ՞լ եք:
    
    

Աղբյուր՝

facebook.com/marina.smbatyan.3/posts/198118510327604
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8659 | 21 | 0
Facebook