Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գաղտնալսվո՞ւմ է արդյոք Ձեր հեռախոսը

22:52, երկուշաբթի, 14 հունվարի, 2013 թ.
Գաղտնալսվո՞ւմ է արդյոք Ձեր հեռախոսը

Այսօր մեր առօրյայի անբաժան մասն է հեռախոսը, առանց որի այլևս չենք պատկերացնում մեր կյանքը: Սակայն պետք է զգույշ լինել, քանի որ հնարավոր է՝ Ձեր հեռախոսները գաղտնալսվում են ուրիշների կողմից, առավել ևս եթե հաշվի առնենք այն, որ հետազոտողների կարծիքով գաղտնալսումն այդքան էլ դժվար չէ: Կա մի քանի մեթոդ համոզվելու՝ մեր հեռախոսները գտնվո՞ւմ են այսպիսի սպռանալիքի տակ, թե՞ ոչ:


     «Տաք մարտկոցներ»: Եթե Դուք երկար ժամանակ չեք օգատագործել Ձեր հեռախոսը, իսկ նրա մարտկոցը տաք է, դա նշանակում է, որ այն օգտագործվում է ուրիշի կողմից: Մարտկոցները տաքանում են այն դեպքում, երբ հեռախոսից օգտվել են վերջերս:

«Կասկածելի ակտիվություն»: Եթե ձեր հեռախոսի էկրանի լույսը վառվում է ինքն իրեն, կամ հեռախոսում տեղադրվում են ծրագրեր կամ առանց Ձեր միջամտության այն անջատվում է, ապա հնարավոր է՝ Ձեր հեռախոսը գաղտնալսվում է:


     «Արագ լիցքաթափում»: Եթե Ձեր հեռախոսը ավելի հաճախ է լիցքավորում պահանջում, քան սովորաբար, հնարավոր է՝ այն օգտագործվում է այլ անձանց կողմից: Սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև նրան, որ հեռախոսները մեկ տարուց ավելի օգտագործելուց հետո կորցնում են իրենց նախկին որակները, և լիցքաթափումը կարող է այդ պատճառով լինել:


     «Ուշ անջատում»: Եթե հեռախոսը ուշ է անջատվում, ապա այն գտնվում է հսկողության տակ:


     «Խափանումներ օգտագործման ժամանակ»: Եթե հեռախոսով խոսելիս դուք մոտենում եք էլեկտրոնային համակարգի և լսում եք խափանումներ, ապա հնարավոր է՝ հեռախոսի մեջ օտար մարմին կա:


     «Զարկերակային ֆոնային աղմուկ»: Եթե խոսակցության ընթացքում հեռախոսում արձագանքներ եք լսում, ապա հնարավոր է, որ Ձեզ գաղտալսում են:


     Դուք կարող եք նաև պարզել ձեր հեռախոսը գաղտալսվում է թե ոչ՝ ձեզ հավատարիմ մարդուն ապատեղեկատվություն տալով: Եթե այն արագորեն տարածվում է, ապա ձեր կասկածները հիմնավոր են:


     Եթե Դուք համոզված եք, որ Ձեր հեռախոսը գաղտնալսվում է, ապա դիմեք ոստիկանությանը, որոնք պարտավոր են հատուկ միջոցներ ձեռնարկել դա ստուգելու համար:


     Գաղտնալսումից զերծ մնալու համար կոդավորեք ձեր հեռախոսը և այն մշտապես պահեք Ձեր ուշադրության կենտրոնում:
    
     Տեղեկությունը՝ lurer.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9086 | 3 | 0
Facebook