Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կինն այն լուսավոր մոմն է, որի առջեւ միշտ աղոթել են

Ինգա Հայրիյան
23:58, շաբաթ, 12 հունվարի, 2013 թ.
Կինն այն լուսավոր մոմն է, որի առջեւ միշտ աղոթել են

Կինն այն լուսավոր մոմն է, որի մոտ միշտ աղոթել են


     Հայ Օգնության Միությունը Հայաստանում մեկդարյա պատմություն ունի: 100 տարիների ընթացքում բարեսիրական այս կազմակերպությունը նվիրատուների շնորհիվ Հայաստանում իրականացրել է սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ծրագրեր: Միության Հրազդանի և Գեղարքունիքի մասնաճյուղն արդեն 21 տարի է, ինչ գործում է:Երկու քույրերի` Զոյա և Զինա Քոչարյանների և նրանց ՀՕՄ-ական ընկերուհիների ջանքերի շնորհիվ Հրազդանում ևս շատ ծրագրեր են իրականացվել: Զոյա Քոչարյանը պատմում է, որ անգամ այն ժամանակ, երբ հայ ազգը կյանքի ու մահվան կռիվ էր տանում` երկրաշարժ, Արցախյան պատերազմ, իրենք չընկճվեցին և փառքով դուրս եկան այդ ամենի միջով, իսկ գաղտնիքը հայ կնոջ ուժի մեջ է.

, -ասում է Զոյա Քոչարյանը`նշելով, որ այսօր հայ կնոջ իրավունքը մի քիչ չի հարգվում, հայ տղամարդը չի ուզում իր կողքին տեսնել ուժեղ և բանիմաց կնոջ: Զոյա Քոչարյանը գտնում է, որ տղամարդկանց հետ մի փոքր ավելի հեշտ է աշխատել, քանի որ երբեմն կանաց մոտ խոսում է նախանձը, չկամենալը, իսկ պաշտոններում տղամարդիկ առաջնային դիրքերում են, չեն խանգարում կնոջը, բայց թույլ էլ չեն տալիս առաջ գնալու:Զոյա և Զինա Քոչարյաններն իրենց կատարած բարեսիրական աշխատանքների համար բազմիցս պատվոգրեր են ստացել, բայց ամենամեծ պարգևը համարում են հասարակական աշխատանքը` բարեսիրությունը համարելով որ միայն բարի գործ, այլ ուրիշի հոգսերով ապրելու ցանկություն, գեղեցիկ մղում, ազգային ոգեղեն արժեք:Կազմակերպությունը շարունակում է իրականացնել որբախնամ ծրագիրը, որի շրջանակներում զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների` ԲՈՒՀ-երում ուսանելու նպաստները կվճարի ՀՕՄ-ը.

, - ասում է Զոյա Քոչարյանը:

Բարեսիրությունը կյանքի իմաստ դարձրած այս հայուհին քաղաքականությամբ երբեք չի զբաղվել և չի զբաղվի, բայց մի հարցում համոզված է`կինն այն լուսավոր մոմն է, որի մոտ միշտ աղոթել են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4358 | 0 | 0
Facebook