Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

23:06, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Չխախտելով իր բազմամյա ավանդույթը Վաղարշապատի Մ. Մաշտոցի անունը կրող թիվ 1 հիմնական դպրոցը շարունակում է ներկայացնել նոր, հետաքրքիր և բովանդալակից միջոցառումներ: Այս անգամ այդ տոնը ողջ դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, տնօրինությանը, նաև ծնողներին պարգևեցին 6-րդ և 8-րդ դասարանի տաղանդաշատ երեխաները: ՚՚Մեծ Բրիտանիա՚՚ խորագիրը կրող աշխարհագրության միջոցառումը սկսվեց երկրի առանձնահատկությունների ներկայացմամբ: Ապա իրար հաջորդեցին երեխաների գեղեցիկ բեմադրված պարային կատարումներն ու երգերը:

Մեծ Բրիտանիային բնորոշ մառախլապատ ու անձրևային եղանակը երեխաները վերարտադրեցին իրենց քնքուշ և եթերային պարով: Խոսեցին երկրի համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ավանդի, նշանավոր գիտնականների, ճանապարհորդների, հայտնագործությունների, ֆուտբոլի և Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերի մասին: Ամբողջ նյութը զուգահեռ ցուցադրվում էր նաև պրոյեկցիոն ապարատով: Դասարանը զարդարված էր երեխաների նկարած նկարներով, ծաղիկներով և փուչիկներով: Միջոցառումը կազմակերպել էր աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Վիրաբյանը:

Դպրոցի տնօրեն տիկին Կարինե Հովակիմյանը բարձր գնահատեց ուսուցչուհու և աշակերտների համատեղ կատարած աշխատանքն ու շեշտեց, որ միջոցառումը նորաշունչ էր և բովանդակալից: Թե´ տիկին Հովակիմյանը և թե´ ուսուցիչները անչափ հպարտ էին, որ Վաղարշապատի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաներն այդքան բազմաշնորհ, կիրթ և խելացի են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4974 | 0 | 0
Facebook