Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ ՊԱՏԱՌ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Սոնա
Հեղինակ`
Սոնա
20:37, կիրակի, 06 հունվարի, 2013 թ.
ՄԻ ՊԱՏԱՌ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
     Մատներս սահում են ստեղների վրայով:Ուզում եմ պատմել հոգիս պարուրած տառապանքի մասին, ուզում եմ արտահայտվել`հուսալով թեթևացնել սրտիս ցավը:Դժվար է նկարագրել այս ծանրությունը:Այն ասես ժայռերի և լեռների խտացած զանգված լինի`նստած հոգուս մեղմիկ լարերին:Ես ուժեղ եմ թ'ե կամովի և թ'ե ֆիզիկապես:Ինձ մի' փնովեք:Հասկանում եմ, որ այսպես փախչելով`ոչինչ չեմ ուղղի, ասեմ ավելին`խնդիրները ամեն մարդու համար են, սակայն կա մի բաց`նյարդերս:Նրանք այլևս առաջվանը չեն, քանդվել ու ծռմռվել են կյանքի յուրաքանչյուր հարվածից, դարձել են թպրտացող ժապավեններ, որոնք հալվում են <քամու> ամեն մի սուլոցից:Ուզում եմ երջանիկ լինել, սակայն, ավա~ղ, ամեն բան իր ժամանակն ունի, բայց ես այդ ժամանակն արդեն կորցրել եմ:Երջանիկ պահեր, որոնք անդառնալի խորտակում են ինձ`պահպանվելով հուշերումս:Ցավում է:Սիրտս տեղից դուրս է թռչում, մարմնովս անհասկանալի հաճելի ու ցավոտ սարսուռ է անցնում:Խնդրում եմ`հանգիստ թողեք.արդեն լիովին գիտակցում եմ անցյալի դառը կատակների իմաստն ու նշանակությունը:Անկարող եմ ջնջել այն հոսանքը, որն անցանկալի անակնկալներ է մատուցում ամեն մի առարկայի դիպչելիս:Աննկարագրելի կարոտը կեղեքում է սիրտս`բարկանալու առիթ տալով ուղեղիս:Քայլում ենք:Նա բռնել է ձեռքս`երևի ցրտից պաշտպանելու նպատակով:Լուռ ենք, բայց զգում եմ, թե ինչպես են զրուցում մեր հոգիները:Սիրում եմ ժպիտդ, աչքերիդ փայլը, ձոռքերիդ ջերմությունը:Մտքերս փոթորկվել են և դադար չեն առնում`այլ բաների մասին մտածելու հնարավորություն չտալով.երբ կողքիս ես, ես հասկանում եմ, որ իմն ես, ու աշխարհն է իմը դարձել:Հայացքդ թափանցոմ է մինչև հոգուս ամենանուրբ ու մաքուր անկյունները:Հիմա հոգիս քոնն է, լա'վ պահիր:Չկոտրես առանց այն էլ վիրավոր սիրտս:Հիմա ես ամբողջավին քեզ եմ պատկանում:Գիտեմ`կարող ես սրտիս հետ անել այն ամենը ինչ կամենում ես, բայց դա ինձ արդեն չի հուզում:ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ.............
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4560 | 0 | 0
Facebook