Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս ամենը ոչ միայն եկեղեցու և մեր հավատքի դեմ է ուղված, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է

19:36, շաբաթ, 09 օգոստոսի, 2014 թ.
     «Եհովայի վկաներ» կրոնական կառույցի անդամներն իրենց շրջիկ տաղավարներով հերթական անգամ առաջացնում են Երևանցիների զայրույթը:
     Օգոստոսի 5-ին «Եհովականները» դիրքավորվել էին Ալ. Գրիբորդովի հուշարձանի առջև` Մանկավարժական համալսարանի դիմացի հատվածում, և իրենց գրականությունն էին առաջարկում փողոցի անցորդներին:
    
    
Այսօր մեզ հաջողվեց կապ հաստատել Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ, ով իր մտահոգությունը հայտնեց կատարվածի մասին` հավելելով, որ «Եհովայի Վկաները» կարծես թե հատուկ են այդ ամենն անում:

    
«Ակնհայտ է դառնում մեզ համար, որ այս օրերին, երբ Հայ-ադրբեջանական սահմանում լարված և անհանգիստ վիճակ է, հայ զինվորներ են զոհվում, և առավել համախմբված լինելու իրականության առջև ենք կանգնած, իսկ նրանք, ընդհանրապես և այս օրերին մասնավորաբար, փորձում են թուլացնել ազգը, բաժանել, աղճատել և վնասել մեր ազգային ոգին», – նշեց քահանան` ընդգծելով, որ պետք չէ մոռանալ, որ «Եհովայի վկաները» դեմ են զենք կրելուն և զենքով հայրենիքը պաշտպանվելուն, մինչդեռ այս օրերին առավել քան երբևէ պետք է զգոն լինենք և արթուն:

    
«Այս ամենը ոչ միայն եկեղեցու և մեր հավատքի դեմ է ուղված, այլ նաև ողջ մեր ազգի և ազգային անվտանգությանը վերաբերող խնդիր է», – ասաց Տեր Հակոբը և հորդորեց դատապարտել նման աղանդների վարքագիծը, իսկ պատկան մարմիններին` կանխել նմանատիպ ապազգային կառույցների գոյությունը և գործունեությունը, քանզի նրանք աշխատում են հնարավորին չափ մեծ վնաս հասցնել հայ մարդու ազգային-հայրենասիրական արժեհամակարգին:

    
Հայկ Կիսեբլյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2110 | 0 | 0
Facebook