Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԴԿԱՆՑ

19:12, չորեքշաբթի, 02 հունվարի, 2013 թ.
ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԴԿԱՆՑ

Ողջու~յն, սիրելինե´րս…
     Այդ ես եմ`իմ բարոյախրատական ուղերձով: Վստահ եղեք` այցս անսպասելի չէ, որպես ամփոփիչ խոսք` այն հղում եմ ամեն տարեվերջ: Նախ ասեմ, որ շատ եմ գիրացել, բայց դա ամենևին էլ անզգուշությանս պատճառով չէ: Ես շարունակում եմ հետևել իմ սննդակարգին, բայց դուք թույլ չեք տալիս մնալ բարեկազմ ու նրբագեղ…
     Է´յ, դու´ք` ամերիկացինե´ր, ինչքա՞ն կարելի է մտածել միայն ստամոքսի պարունակության մասին: Թույլ տվեք ինձ ազատ շունչ քաշել: Օրինակ վերցրեք ֆրանսիացիներից, որ մեծ նշանակություն չեն տալիս սննդին ու սնվում են անհրաժեշտ քանակով, և որ ամենակարևորն է, չեն վնասում ինձ:
     Չեմ կարող չնշել ինձ համար պատուհաս դարձած զինվորների մասին, որ ամեն առավոտ` ուղիղ ժամը վեցին, արթնացնում են ինձ խորը քնից`ոչ միայն երգելով բարձր ու կոշտ ձայնով, այլ ոտքի ուժգին հարվածներով: Ինչ խոսք, գովելի է այն փաստը, որ ծառայում եք ձեր հայրենիքին, բայց դուք զարթուցիչ չեք, ոչ էլ ես`զինծառայող ու պարտավոր չեմ արթնանալ վաղ և մարմնամարզություններիս պատճառով խանգարել ամենքի հանգիստը:
     Դե լա~վ, շատ չեմ նախատում: Անխոս, ձեր անմտությունների հետ մեկտեղ, նաև ինձ մեծ օգուտ եք տալիս: Իմ արտաքինը`շնորհիվ ձեր բարեխղճության, առաջվանից ավելի ցնցող է: Նույն ոգով շարունակեք կանաչապատումները, հրաշակերտ շինություններ կառուցելը…
     Հա, մոռացա ասեմ` հանկարծ չմոռանաք օդը մաքուր պահելու, գլոբալ տաքացումների դեմ պայքարի մասին: Այլապես, դե գիտեք, եթե սառուցյալ օվկիանոսի հալոցքը շարունակվի, մեծ կորուստներ կունենաք, և որ ամենակարևորն է, ես էլ ձեզ հետ միասին: Մինչ եկող տարի :)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13980 | 0 | 0
Facebook