Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ

19:12, չորեքշաբթի, 02 հունվարի, 2013 թ.
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ

Ուսանողության համար լիարժեք ու որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան միաջավայր, ուսուցման բազմակողմանի հնարավորություններ: ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիան հնարավորություն է տալիս բարձրորակ ու ամուր հիմք ստեղծելու կրթական ոլորտում թե' երկրի ներսում, թե' դրա սահմաններից դուրս: Հիմնադրվել է սոցիոլոգիայի ֆակուլտետում 2004 թ. սեպտեմբերին: Սկզբում միայն մեկամյա հեռաուսուցման դասընթաց է իրականացվել`«սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ: Լաբորատորիան հիմնադրվել է Տեմպուս-Տասիս միասնական եվրոպական ծրագրի շրջանակներում «Հայկական հեռաուսուցման ցանց» ծրագրի իրականացման արդյունքում, որը 1999-2004 թթ. հաջող ընթացքից հետո ստացավ շարունակական բնույթ: Հեռակա ուսուցման դասընթացների նպատակը կրթություն ստանալու հնարավորություններ ընձեռելն է այն ուսանողներին, ովքեր տարածքային, ժամանակային, սոցիալական խնդիրների պատճառով հնարավորություն չունեն ընդգրկվելու կրթական ինստիտուտներում:
     Հեռաուսուցման լաբորատորիայի աշխատանքների համակարգող Արտաշես Խուրշուդյանը մանրամասնեց. «Ունենք 11 ծրագիր, որոնք են` «Սոցիալական աշխատանքը», «Սոցիալական մանկավարժությունը», «Մարդկային ռեսուրսների կառավարումը», «Սոցիալական մանկավարժությունը», «Հասարակայնության հետ կապերը և Շուկայագիտությունը» (սրանք հայալեզու ծրագրերն են), և ունենք անգլալեզու ծրագրեր` «Սոցիոլոգիա», «Հոգեբանություն», «Փիլիսոփայություն», «Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Անգլերեն լեզու» և «TOEFL»: Իրականացրել ենք նաև «Սոցիոլոգիայի նախաասպիրանտական դասընթացը» օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկանում են ընդունվել ասպիրանտուրա»:
     Լաբորատորիան ունի տարածքային կենտրոններ ՀՀ մարզերում` Գյումրիում, Իջևանում, Վանաձորում:
     Այժմ գործում է նաև էլեկտրոնային կայք, որն իր բնույթով եզակի է: Այն բացի տեղեկատվական լինելուց` ուսումնական է: Կայքում զետեղվում են մանրամասն տեղեկություններ դասընթացների մասին` սկսած դասախոսների մասին տեղեկատվությունից մինչև դասավանդման մեթոդիկա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5093 | 0 | 0
Facebook