Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՕԳՆԵՔ ՌԱԶՄԻԿԻՆ

ԱՆՈՒԼ Հ.
Հեղինակ`
ԱՆՈՒԼ Հ.
23:04, չորեքշաբթի, 16 հուլիսի, 2014 թ.
     Հայեր գիտեմ, որ շատերն են ձեզ դիմել օգնության խնդրանքով, բայց նրան իրոք օգնություն է պետք: Ներկայացնում եմ Ռազմիկի արած վկայությունը առանց որևէ փոփոխության և տեղադրում հոլովակը, որտեղ խաղում է Ռազմիկը: Նաև ֆեսբուքյան հասցեն https://www.facebook.com/pages/%D5%95%D5%A3%D5%B6%D5%A5%D6%84-%D5%8C%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB%D5%AF%D5%AB%D5%B6%D0%9F%D0%BE%D0%BC%D0%BE%D0%B3%D0%B8%D1%82%D0%B5-%D0%A0%D0%B0%D0%B7%D0%BC%D0%B8%D0%BA%D1%83Help-me-people/578617685591674?fref=ts
    
     Ես Ռազմիկն եմ.......
     Արդեն 22 տարեկան: 20 տարեկան էի, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մեծ շատ մեծ փոփոխություն;2012թ.Օգօստոսի 19 էր, երբ բարեկամներով և հարազատ մարդկանցով հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Սևանա լիճ: Որոշել էինք կիրակի օրվա հանգիստը անցկացնել Սևանում: Հասնելով տեղ տեղաորվեցինք և ժամը 1-ի կողմերն էր երբ, որոշեցինք եղբորս (քեռուս տղայի) հետ հեծանիվանավակներից վերցնել և գնալ լճի խորքերը: Քանի որ ափից շատ էինք հեռացել դեպի խորքերը` փրկարարների անհանգստության պաճառը դարցանք և նրանք մոտենալով մեզ, հետ վերադարձրեցին դեպի ափ: Ափից մոտ 7 մետր հեռաորության վրա կանգնած էինք նավակի վրա ու ես որոշեցի, որ սովորական իջնելու փոխարեն գլխի վրա ցատկել ջուրը ու ցատկեցի: Քանի, որ ես բարձրահասակ եմ ու ունեմ 192-սմ. հասակ ցատկելս անհաջող ստացվեց: Ես չէի նկատել, որ տարացքը խորը չէր ու անհաջող ցատկի հետևանքով կոտրեցի պարանոցս: Հարվածը շատ ուժեղ էր, որովհետև ջրի խորությորուն ընդամենը 50-ից 60սմ. էր: Կոտրված պարանոցս վնասել էր ողնուղեղս, որի պատճառով ամբողջ մարմինս անշարժացել ու անզգայացել էր: Ես անշարժ պարկած էի ջրի վրա մեջքով ջրի երեսն էի ու դեմքով ջրի տակ` օդ չկար շնչելու ու ոչ էլ կարողանում էի շրջվել…չէի հասկանում ի՞նչ էր կատարվում հետս, միայն հասկանում էի, որ մահն է ինձ հանդիպել ու ես մահանում եմ: Իմ համար սարսափելին այն չեր, որ ես կարող էի մահանալ, այլ սարսափելին այն էր, որ ես կարող էի ԱՍՏԾՈՒՆ չտեսնել, իմ ապրած կյանքը թույլ չէր տա ԱՍՏԾՈՒՆ հանդիպել: Ես վախեցել էի, խառնվել էի իրար, չգիտեի ի՞նչ անեի, որ մի քիչ երկար դիմանամ առանց օդի: Հա ափում շատ մարդիք կաին` մոտ հարյուրից ավել, բայց իմ հույսը իրենցից ոչ մեկի վրա չէր, ես մտածու էի, որ ափում գտնվող մարդկանցից որևէ մեկ չի նկատի ափին այդքան մոտիկ գտնվող կոտրված վզով խեղդվող Ռազին: Բայց կար մեկը ում վրա ես հույս դրեցի, ումից ակնկալում էի օգնություն և փրկություն, նրա անունը ՀԻՍՈՒՍ է: Ես խեղդվոււմ էի ու անդհատ ջուր էի կուլ տալիս և այդ ժամանակ հույսս ԱՍՏԾՈՒ վրա դնելով խոսեցի նրա հետ ասելով. «Տե'ր, եթե ինձ վերցնելու ես` վերցրու քո մոտ, իսկ, եթե ոչ, ապա ինձ ջրից հանի ու տուր հնարավորություն ապրելու, որպեսզի փոխեմ կյանքս ու լինեմ քեզ հաճելի»: Այդ խոսքերը ասելուց հետո նկատեցի կողքս կանգնած մի երեխաի, որի դեմքը չէր երևում: Ես խառնվել էի ու ջուր էի կուլ տալիս, այդ ժամանակ երեխան իր մի ձեռքը դրել էր պարանոցիս, իսկ մյուս ձեռքով էլ շոյում էր ձախ այտս կարծես թե նա ինձ հանգստացնում էր ու ասում. «մի վախեցի'ր»: Մի պահ ես խաղաղվեցի ու կարծեցի, որ քեռուս փոքր տղան էր, որը ինձ նկատել է ու եկել ՝է օգնության, բայց դա նա չէր:
     Քանի որ իմ շունչը կտրվում էր. իսկ երեխան դեմքս շոյելուց բացի ոչինչ չէր անում, ես կրկին խուճապի մատնվցիու սկսեցի նորից ջուր կուլ տալ, երեխան նկատելով այդ ամենը իր ձեռքը մոտեցրեց շուրթերիս ու փակեց բերանս, բայց ես գլուխս հեռացրեցի նրա ձեռքից ու շարունակեցի ջուր խմել: Երեխան հերթական անգամ ձեռքը մոտեցրեց բերանիս և շաատ ուժեղ փակեց այն: Ես այդժամ ակնթարթային միտք ունեցա, որը հետևյալն էր . «իսկ ի՞նչ, եթե ես երեխու ձեռքը կծեմ, եթե կծեմ երեխեն ցավից կգոռա ու նրա ծնողները կլսեն ձայնը և կգան օգնության: Օգնության գալով էլ կնկատեն ինձ ու կոգնեն և ջրից կհանեն»: Այդպես էլ արեցի, ես կծեցի նրա ձեռքը այնպս ուժեղ, որ ինձ թվում էր, թե ՚հեսակ կտրեմ ատամներովս նրա մաշկը, իսկ երեխան…գիտեք ի՞նչ էր անում երեխան, նա չէր գոռում ցավից, նա ուղղակի շարունակում էր մյուս ձեռքով շոյել այտս: Երբ ինձ մնացել էր հաշված վարկյանր ու աչքերիս առաջն սեվանում էր արդեն ես զգացի, որ մեկը ինձ գրկեց ու հանեց ջրից: Երբ շրջվեցի դեմքով երկինք տեսա մոտ տաս հոգի մարդիք ովքեր ձեռքերի վրա տանում էին ինձ դեպի ափը: Նաև ասեմ, որ իմ ջուրը ցատկելու պահից եղել եմ եղբորս (մորաքրոջս տղայի) ուշադրության կենտրոնում, նա տեսել է, թե ինչպես եմ ցատկում ջուրը, ինչպես եմ դուրս գալիս ջրի երես, բայց չի մոտիկացել ինձ, որովհետև մտածել է, որ Ռազն է էլի հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչքան է շունչ կարողանում պահել: Բայց նկատելով, որ արդեն մոտ երկու րոպե է ես մի դիրքում եմ ու լավ իմանալով, որ ես մեկ րոպեից ավել չեմ կարողանում սուզված մնալ տագնապած վազում է դեպի ինձ, ինքն է ինձ գրկում մեջկիցս, ինքն է ինձ շրջում դեմքով դեպի երկինք և ինքն է մենակ ինձ ափ տանում, բայց իմ տեսածը լրիվ այլ էր: Եվ այդպես ափում պարկած եմ ու լիքը մարդիք հավաքվել են գլխիս վերևը, բոլորը կարծում էին, որ ես խեղդվել էի միչև իսկ մեկը ասաց. «կարո՞ղ ես ոտքերտ շարժել» ...փորձեցի ու չստացվեց, նույն մարդը կրկին հարցրեց «իսկ ձեռքերտ կարո՞ղ ես շարժել» ...փորձեցի ու նույնպես ոչ, ես ոչինչ չէի զգում` պարանոցիցս ներքև ու չէի կարողանում ոչինչ շարժել անգամ մարմինս և ինձ թվում էր, որ ամբողջ մարմինս կազմված է ընդամենը մեկ գլխից ու վերջ:
     Ինձ տեղափոխեցին մոտակա հիվանդանոց, որտեղ ինձ պետք է առաջին բուժօգնություն ցույց տային: Քանի որ ես մեծ քանակությամբ ջուր էի խմել, ինձ պետք էր զոնդաորում անեին, որպեսզի ջուրը հանեին ստամոքսիցս: Զոնդաորումը արեցին ու պատկերացնում եք մեծ քանակության հեղուկի փոխարեն իմ ստամոքսից դուրս եկավ ընդամենը հիսուն գրամ ջուր, այնքան քիչ, որ կարծես ես ընդանրապես ջուր կուլ չէի էլ տվել: Այդ ընդացքում իմ շուրջը հավաքված հարազատներիցս ես հարձրեցի. «ո՞վ էր այդ երեխան, որ իմ բերանը փակում էր ու չէր թողում ջուր խմեի»: Հարազատներս զարմացած իրար էին նայում, որովհետև չէին հասկանում ինչի մասին էի խոսում մինչև իսկ մոտեցավ մորաքրոջս տղան ու ասաց. «Ռազ ես ամբողջ ընթացքում` քո ցատկելու պահից, քեզ եմ նայել ու քո կողքը ոչ մեկ չի եղել»: Ես լռեցի ու աչքերիցս արցունքներ գնացին, որովհետև մի հարցում միտքս պայծառացավ, որ դա ԱՍՏՎԱԾ էր ով լսեց ինձ և տվեց հնարաորություն ապրելու ու փոխելու կյանքս:
     Ինձ տեղափոխեցին մեկ այլ հիվանդանոց ու այդ ամբողջ ընդացքում ես անընդհատ բարձրաձայն ասում էի. «ԱՍՏՎԱԾ իմ» , իսկ մտքումս ասում էի «Ինչքա՜ ն ես դու ինձ սիրում, ինչքա՜ն հանբերատար ես եղել ինձ, ինչպե՞ս ես լսում իմ ձայնը ու օգնում ինձ են դեպքում, երբ այսքան տարիներ ապրելով անարգել եմ քեզ ու չեմ եղել քեզ հաճելի, արել եմ այն ինչ ուզեցել եմ, իսկ իմ ուզածը եղել է միյայն ՄԵՂՔԸ….»: Եվ այդպս ես անցա միքանի ստուգումներ, որից պարզ դարձավ այն, որ իմ կյանքին լուրջ վտանգ կա ու ես ունեմ երեք օրվա կյանք: Ես գիտակցում էի իմ վիճակի լրջությունը, բայց չէի վախենում, որովհետև ընդունել էի Հիսուսին, որպես իմ Տեր ու անձնական փրկիչ, ամեն ինչ նրան էի տվել իմ օրը, ժամը, վարկյանը, տարինու կյանքը: Ես վստահեցի ԱՍՏԾՈՒՆ և հանձնվեցի նրա բարի կամքին: Երրորդ օրն էր երբ, որպես վերջին հույս արեցին վիրահատությունս: Այդ օրը կատարվեց հերթական հրաշքը` բժիշկը խոստովանել էր այն, որ իրականությունը չի համապատասխանում ռենգենի պատասխանի հետ, նաև ասել էր, որ ես ունեմ 95 տոկս հնարաորություն քայլերու համար. իսկ մինչև վիրահատությունը նրանք անգամ մեկ տոկոս ապրելու հնարաորություն չէին տալիս: Ի՞նչ է դուրս գալիս երբ բժիշկները դրեցին վերջակետ իմ կյանքին, ԱՍՏՎԱԾ դրեց բազմակետ ու թողեց, որ ապրեմ: Այդ օրը ես կորցրեցի քայլելս և ձեռքիս մատերի շարժելու ունակությունը, բայց գտա ավելի մեծ ու հրաշալին, գտա ԱՍՏԾՈՒՆ և այդ օրվանից ես ապրում եմ ոչ թե ինձ համար, այլ ԱՍՏԾՈՒ ու իր փառքի, ես իմ նոր կյանքն եմ նվիրել իրեն: Ճիշտ է ես այսօր չեմ քայլում, բայց ապրում եմ, չեմ կարողանում քայլեմ, բայց սիրում եմ......սիրում եմ ոչ թե միային ինձ սիրողին, այլ բոլորին, սիրում եմ մարդ տեսակին առանց ակնկալիքի ու շահի:
     Սիրելի բարեկամ ճշմարտություն ես փնտրու՞մ, կարդա' ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ու կգտնես, կանչի'ր, մոտեցի'ր ԱՍՏԾՈՒՆ և նա կմոտենա քեզ ու դու կտեսնս մեծամեծն ու անհասանելին և կծանոթանաս իսկական հրաշքի հետ ինչպես ես….........
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5969 | 0 | 0
Facebook