Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պաբլո Պիկասո..

Կարմեն Կարիս
Հեղինակ`
Կարմեն Կարիս
20:34, շաբաթ, 12 հուլիսի, 2014 թ.


     Վաղ կյանքը
     Պիկասոն ծնվել է 1881թ. հոկտեմբերի 25-ին Իսպանիայի Անդալուզիա շրջանի Մալագա քաղաքում (նկարչի ամբողջական անունը, ըստ մկրտության վկայականի՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս ի Պիկասո էր): Նա Դոն Ժոզե Ռուիզ ու Բլասկոյի և Մարիա Պիկասո ու Լոպեզի առաջին զավակն էր: Պիկասոյի ընտանիքը պատկանում էր միջին խավին: Նրա հայրը նկարիչ էր, ով մասնագիտացել էր հատկապես թռչունների բնապատկերներում: Ռուիզը իր կյանքի ընթացքում հիմնականում եղել է Քրաֆթա դպրոցի արվեստի պրոֆեսոր և տեղի թանգարանի վարիչ: Ռուիզի նախնիները եղել են աղքատ ազնվականներ:
     Պիկասոն նկարչական ընդունակություններ է դրսևորել դեռ վաղ տարիքից: Ըստ մոր, Պիկասոյի առաջին բառը եղել է "piz, piz" /lapiz բառից/, այսինքն՝ մատիտ: Յոթ տարեկանում Պիկասոն հիմնական կրթություն է ստանում իր հոր մոտ որպես բնորդներ նկարող և յուղանկարիչ: Ռուիզը ավանդական, ակադեմիական նկարիչ էր և ուսուցիչ, ով հավատում էր, որ ճիշտ ուսուցումը պահանջում է վարպետների կարգավորված կրկնօրինակում և նկարել մարդկային մարմնի պլաստիկ ու կենդանի մոդելներ:
     1891 թ. ընտանիքը տեղափոխվում է Կորունա, որտեղ նրա հայրը դառնում է կերպարվեստի դպրոցի պրոֆեսոր: Նրանք այստեղ մնացին շուրջ 4 տարի: Մի անգամ Պիկասոյի հայրը նրան գտնում է անավարտ աղավնու իր էսքիզի վրա աշխատելիս: Ասում են, թե բացահայտելով որդու տեխնիկայի ճշգրտությունը, Ռավիզը զգում է, որ իր 13-ամյա որդին գերազանցել է իրեն և ցանկանում է թողնել նկարչությունը:
     1895 թ. դիֆտերիայից մահանում է Պիկասոյի յոթամյա քույրը` Գոնչիտան: Նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա: Ռուիզը համոզում է ակադեմիայի իր աշխատակիցներին՝ թույլ տալ որդուն քննություններ հանձնել ավագ դասարան ընդունվելու համար: Սովորաբար այս գործընթացը ուսանողներից խլում էր մեկ ամիս, բայց Պիկասոյից պահանջվեց մեկ շաբաթ այն ավարտելու համար և հանձնաժողովը ակադեմիա ընդունեց 13-ամյա Պիկասոյին: Ուսանողը կարգապահության պակաս ուներ, բայց կարողացավ ձեռք բերել ընկերներ, որոնք հետագայում պետք է ազդեցություն թողնեին Պիկասոյի հետագա կյանքի վրա: Պիկասոյի հայրը իրենց տանից ոչ հեռու նրա համար սենյակ վարձեց, որպեսզի Պիկասոն կարողանա աշխատել մենակ: Ռուիզը օրվա ընթացքում հաճախ էր գալիս ստուգելու և գնահատելու իր որդու աշխատանքները:
     Պիկասոյի հայրը և հորեղբայրը որոշում են երիտասարդ նկարչին ուղարկել Մադրիդի Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում` քաղաքի լավագույն արվեստի դպրոցում սովորելու: Տասնվեց տարեկան հասակում Պիկասոն առաջին անգամ միայնակ ճանապարհորդության է մեկնում, բայց չի հավանում կանոնավոր ուսուցումը և ցուցակագրումից հետո այլևս չի հաճախում դասերին: Սակայն նա Մադրիդում այլ գրավչություններ, հետաքրքրություններ է գտնում։ Դրանցից էր, օրինակ, Պրադոյի նկարիչների տունը: Պիկասոյին առաձնահատուկ կերպով դուր էին գալիս Էլ Գրեկոյի աշխատանքները. տարրեր` նման երկարացված վերջավորությունների, գրավիչ գույներ և միստիկ դեմքի արտահայտություն, որոնք իրենց արտահայտությունը գտան Պիկասոյի հետագա աշխատանքներում:
     Կարիերայի սկիզբը
     1900թ. Պիկասոն կատարում է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Փարիզ, որը այն ժամանակ համարվում էր Եվրոպայի արվեստի մայրաքաղաքը: Այստեղ նա հանդիպում է իր առաջին փարիզյան ընկերոջը` լրագրող և բանաստեղծ Մաքս Ջակոբսին, որը Պիկասոյին օգնում է սովորել լեզուն և գրականությունը: Շուտով նրանք բնակվում են միևնույն սենյակում, որտեղ Մաքսը քնում էր գիշերը, երբ Պիկասոն աշխատում էր, իսկ Պիկասոն քնում էր ցերեկը: Դա սովի, աղքատության, ցրտի և անհուսության ժամանակներ էին: Պիկասոյի աշխատանքներից շատերը այդ ժամանակ այրվեցին` փոքր սենյակը տաք պահելու համար: 1901թ. առաջին հինգ ամիսները Պիկասոն ապրեց Մադրիդում, որտեղ նա և իր ընկեր Ֆրանցիսկո դե Ասիս Սոլերը հիմնադրեցին «Նոր արվեստ» սրահը, որը հինգ թողարկում ունեցավ: Այդ ժամանակ նկարիչը արդեն սկսել էր իր աշխատանքերի տակ ստորագրել պարզապես Պիկասո, իսկ մինչ այդ նա ստորագրում էր Պաբլո Ռուիզ ու Պիկասո: 1905թ. Պիկասոն դարձավ ամերիկացի կոլեկցիոներիստներ Լեո և Գերթրադ Սթեյների սիրելին: Նրանց ավագ եղբայրը` Միքայել Սթեյնը, և նրա կինը` Սառան, նույնպես սկսեցին հավաքել Պիկասոյի աշխատանքները: Պիկասոն նկարել է Գերթրադ սեյնի և նրա զարմիկ Ալլան Սթեյնի դիմանկարները: Գերթրադ Սթեյնը դարձավ Պիկասոյի գլխավոր հաճախորդը: Նա ձեռք բերեց Պիկասոյի գծանկարներն ու նկարները և դրանք ցուցադրեց Փարիզի իր տանը գտնվող ոչ պաշտոնական սալոնում: 1905թ. Սթեյնի կազմակերպած հավաքույթնեից մեկի ժամանակ, Պիկասոն հանդիպեց Անրի Մատիսին, որը դարձավ նրա ողջ կյանքի ընկերը և մրցակիցը: Սթեյները Պիկասոյին ներկայացրեցին Քլարիբել Քոնին և նրա քրոջը` Էտտային, որոնք ամերիկացի կոլեկցիոներիստներ էին: Նրանք նույնպես սկսեցին հավաքել Պիկասոյի և Մատիսի աշխատանքները: Սակայն Լեո Սթեյնը տեղափոխվեց Իտալիա, իսկ Միքայել և Սառա Սթեյները դարձան Մատիսի հաճախորդները: Սակայն Գերթրադ Սթեյնը շարունակեց հավաքել Պիկասոյի աշխատանքերը: 1907թ. Պիկասոն միացավ մի արվեստի ցուցահանդեսի, որը վերջերս էր բացվել Փարիզում Դանիել-Հենրի Կանվեյլերի կողմից: Կանվեյլերը գերմանացի արվեստաբան էր, կոլեկցիոներ, ով դարձավ 20-րդ դ. Ֆրանսիայում արվեստի առաջին առևտրականներից մեկը: Փարիզում Պիկասոն հյուրընկալեց ընկերական տարբեր շրջանակներին, որոնց թվում էին նաև Անդրե Բրետոնը, բանաստեղծ Ջուլիամ Ապոլինյարը, գրող Ալֆրեդ Ջերրին և Գերթրադ Սթեյնը: Սակայն շուտով Ապոլինայրին բանտարկեցին: Նրան կասկածում էին 1911թ. Լուվրից «Մոնա Լիզան» գողանալու մեջ: Ապոլինայրը նրանց ուշադրությունը հրավիրեց Պիկասոյի վրա, ով նույնպես հարցաքննության ենթարկվեց, բայց ավելի ուշ երկուսն էլ ազատ արձակվեցին:

Տուն, որտեղ ծնվել է Պիկասոն Մալագայում
     Անձնական կյանքը
     20-րդ դ. սկիզբը Պիկասոյի համար բաժանվում է 2 շրջանի` բարսելոնյան և փարիզյան: 1904թ. նա հանդիպում է Բոհեմյան նկարիչ Ֆերնանդե Օլիվերին: Սակայն որոշ հաջողության և ճանաչման հասնելուց հետո Պիկասոն թողնում է Օլիվերին Մարշել Համբերտի պատճառով, ում նա անվանում էր Եվա Գուել: Պիկասոն իր Կուբիստական աշխատանքներում ընդգրկել է սիրո խոստովանություններ ուղղված Եվային: 1915թ. 30 տարեկան հասակում Եվան մահանում է հիվանդությունից: Պիկասոն շատ ծանր է տանում սիրած կնոջ վաղաժամ մահը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Պիկասոն բարեկամական հարաբերություններ հաստատեց Ջին Կուկտեաուի, Ջին Հյուգոյի, Խուան Գրիսի և ուրիշների հետ: 1918թ. ամռանը Պիկասոն ամուսնանում է բալերինա Օլգա Խոխլովայի հետ: Խոխլովան Պիկասոյին ներկայացրեց բարձր հասարակությանը: Պաշտոնական ճաշկերույթները և բարձր հասարակությանը բնորոշ նրբությունները ներթափանցեցին Պիկասոյի կյանք: Պիկասոն և Օլգան ունեին որդի` Պաուլոն, ով իր հոր վարորդն էր: Խոխլովայի պատշաճ դիրքը հասարակության մեջ հակասում էր Պիկասոյի բոհեմական կյանքին, և նրանք ապրում էին մշտական կոնֆլիկտների մեջ: Այս նույն ժամանակ Պիկասոն համագործակցում է Դյագիլևի խմբի հետ:
     1927թ. Պիկասոն հանդիպում է 17-ամյա Մարի-Թերեզ Վոլտերին և գաղտնի սիրային կապի մեջ է մտնում նրա հետ: Պիկասոյի ամուսնությունը Խոխլովայի հետ շուտով ավարտվեց բաժանմամբ, բայց ոչ ամուսնալուծությամբ, քանի որ ամուսնալուծության դեպքում ֆրանսիական դատարանը Պիկասոյից պահանջում էր, որ նա կիսի իր ունեցվածքը: Իսկ Պիկասոն դա չէր ցանկանում: Նրանք մնացին ամուսնացած մինչև Խոխլովայի մահը` 1955թ.: Պիկասոն շարունակում էր գաղտնի հարաբերությունների մեջ մնալ Մարի-Թերեզ Վոլտերի հետ և նրանից մի դուստր ունեցավ` Մայան: Մարի-Թերեզը ապրում էր այն հույսով, որ Պիկասոն մի օր կամուսնանա իր հետ: Պիկասոյի մահից հետո նա կախեց իրեն, այդպիսով վերջ դնելով իր կյանքին: Պիկասոն ամուսնացել է երկու անգամ և ունեցել է չորս երեխա երեք կանանցից:
     Պատերազմական տարիները
     Երկրորդ համաշխարհային տարիներին, երբ գերմանացիները պաշարել էին քաղաքը, Պիկասոն մնաց Փարիզում: Այս ժամանակաշրջանում նա չցուցադրեց իր գործերը: Նա մեկուսացավ իր արվեստանոցում և շարունակեց նկարել: Այս տարիների ընթացքում Պիկասոն սկսում է նաև պոեմներ գրել: 1935-1959 թթ. նա գրում է շուրջ 300 պոեմ: 1944թ. Փարիզի ազատագրումից հետո, Պիկասոն սիրային հարաբերություններ է սկսում երիտասարդ ուսանող Ֆրանկոիզ Գիլոտի հետ, ով 40 տարի երիտասարդ էր նրանից: հոգնելով իր տիրուհուց` Դորա Մաարայից, Պիկասոն և Գիլոտը սկսում են ապրել միասին: Նրանք ունեցան երկու երեխա: Կլաուդը ծնվեց 1947թ., իսկ Պալոման` 1949թ.: 1964թ. Գիլոտի «Կյանքը Պիկասոյի հետ» գրքում նա նկարագրել է Պիկասոյի վիրավորական վարքը և նրա անթիվ դավաճանությունները, որոնք ստիպեցին Գիլոտին թողնել նրան և երեխաներին տանել իր հետ: Պիկասոն շարունակում էր հարաբերություններ ունենալ կանաց հետ անգամ ծեր հասակում: Երբ նա դեռ Գիլոտի հետ էր, 1951թ. Պիկասոն 6 շաբաթով կապվում է Գենևիե Լապորտեի հետ, ով չորս տարի երիտասարդ էր Գիլոտից: Ժակլին Ռոքույը /1927-1986թթ./ աշխատում էր "Madoura pottery"-ում, որտեղ Պիկասոն պատրաստում և նկարում էր կերամիկաներ: Նա դառնում է Պիկասոյի սիրուհին, իսկ այնուհետև` 1961թ. նրա կինը: Նրանք ապրում են միասին մինչև Պիկասոյի կյանքի վերջը:
     Մահը
     Պաբլո Պիկասոն մահացել է 1973թ. ապրիլի 8-ին Ֆրանսիայում, այն պահին, երբ նա և իր կինը` Ժակլինը դիմավորում էին ճաշկերույթի եկած հյուրերին: Նրա վերջին խոսքերն էին. «Խմեք իմ կենացը, խմեք իմ առողջության համար, գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»:
     ___________________________________________
     Քաղաքական հայացքները
     Պատերազմների նկատմամբ
     Մի քանի հակապատերազմական նկարներ ստեղծելուց բացի, Պիկասոն չեզոք դիրք է գրավում Առաջին համաշխարհային պատերազմի, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Նա հրաժարվում է միանալ կողմերից որևէ մեկի բանակին: 1937թ. Իսպանիայի քաղաքացիական պատերազմի պոռթկման ժամանակ Պիկասոն արդեն հիսունն անց էր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա այնքան մեծ էր, որ նրան չէին էլ սպասում բանակում: Որպես Ֆրանսիայում բնակվող Իսպանիայի քաղաքացի, նա որևէ հարկադրանքի տակ չէր գտնվում գերմանացիների դեմ կռվելու համար: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, արտասահմանում ապրող Սպանիարդների համար ծառայությունը ընտրովի էր և նրանք կամավոր կարող էին վերադառնալ երկիր որևէ ջոկատին միանալու համար:
     Չնայած, որ Պիկասոն արտահայտեց իր զայրույթը և դատապարտեց Ֆրանցիսկո Ֆրանկոյին և ֆաշիստներին իր արվեստի միջոցով, այնուամենայնիվ նա զենք չվերցրեց նրանց դեմ: Նա նաև մի կողմ քաշվեց Կատալինայի անկախության համար շարժման ժամանակ, չնայած արտահայտելով ընդհանուր աջակցություն և ընկերական հարաբերությունների մեջ լինել այդ ընթացքի ակտիվիստների հետ:

ԽՍՀՄ
     1944թ. Պիկասոն միացավ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը, անդամակցեց Լեհաստանում միաջազգային խաղաղության համագումարին, իսկ 1950թ. Սովետական կառավարության կողմից ստացավ Ստալինի անվան խաղաղության մրցանակ: 1962թ. Պիկասոյին նաև շնորհվեց Լենինի անվան խաղաղության մրցանակ:
     Կոմունիստական կուսակցությունը քննադատեց Պիկասոյի ստեղծած Ստալինի դիմանկարը՝ որպես անբավարար հետաքրքրություն կոմունիստական քաղաքականության մեջ: Չնայած դրան, Պիկասոն շարունակեց մնալ կոմունիստական կուսակցության հավատարիմ անդամ մինչև իր մահը: 1945թ. Ջերոմե Սեքլերին տված հարցազրույցի ժամանակ Պիկասոն ասել է. «Ես կոմունիստ եմ և իմ նկարները կոմունիստական են: Բայց եթե ես լինեի կոշկակար ռոյալիստ կամ կոմունիստ, կամ ինչ-որ այլ բան, ես անհրաժեշտություն չէի ունենա իմ կոշիկները մեխել հատուկ ձևով` ցույց տալու համար իմ քաղաքականությունը»:
     1940-ական թթ. Պիկասոյի հին ընկեր, սոցիալիստ պոետ և հակաստալինիստ Անդրե Բրետոն հրաժարվեց նրա հետ ձեռքսեղմումից: Նա ասաց Պիկասոյին. «Ես հավանություն չեմ տալիս ոչ քո միությանը կոմունիստական կուսակցության հետ և ոչ էլ քո այն տեսակետին, որ դու ազատագրումից հետո արդարացնում ես մտավորականներին»:
     Մոսկվան օգտագործեց Պիկասոյի համբավը պրոպագանդելու նպատակով: Հատկապես վարչակարգը մերժեց նրա աշխատանքները` համարելով դրանք անկումային: Նրա նկարները երբեք չցուցադրվեցին: Ըստ Ջոն Բերգերի Պիկասոյի տաղանդը որպես նկարիչ համարվեց վատագույնը Ստալինի կողմից;
     Պիկասոն դեմ էր ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի միջամտությանը կորեական պատերազմին և նա դա պատկերել է «Կորեայի կոտորածը» կտավում: 1962թ. նա ստացել է Միջազգային Լենինյան խաղաղության մրցանակ:
     ______________________________________
     Արվեստը
     Պիկասոյի աշխատանքերը սովորաբար բաժանվում են շրջանների: Նրա ուշ շրջանի շատ ստեղծագործություններ վեճի առարկա են, իսկ սովորաբար ընդունվում են նրա Կապույտ շրջանի /1901-1904թթ./, Վարդագույն ժամանակաշրջանի /1905-1907թթ./, Աֆրիկյան ազդեցության ժամանակաշրջանի /1908-1909թթ./, Անալիտիկ Կուբիզմի ժամանակաշրջանի /1909-1912թթ./ աշխատանքերը: 1939-1940թթ. Նյու Յորքի Մոդեռն արվեստի թանգարանում, որի տնօրենն էր Ալֆրեդ Բարրը, մեծ հաջողություն ունեցան Պիկասոյի մինչ այդ առաջատար գործերը: Այս ցուցահանդեսը նկարչին բերեց Ամերիկայում արվեստի շրջանակի մեծաթիվ հանդիսատես:


     Մինչ 1901թ.
     Պիկասոն մինչև 1890թ. կրթությունը ստացել է իր հոր մոտ: Նրա առաջընթացը հնարավոր է տեսնել վաղ շրջանի աշխատանքերում, որոնք այսօր պահվում են Բարսելոնայում` Պիկասոյի թանգարանում: 1893թ. ընթացքում նրա վաղ աշխատանքները անկում են ապրում և միայն 1894թ.-ից կարող ենք ասել, որ Պիկասոյի կարիերան սկսվեց: 1890-ական թթ. կեսերին նրա աշխատանքերում ակնհայտ երևում է ակադեմիական ռեալիզմը: Այդ աշխատանքները ցուցադրվեցին 1896թ. «Առաջին հաղոդությունում»: Այդ նույն տարում` 14 տարեկան հասակում, նա նկարում է հորաքույր Պեպայի դիմանկարը: Մի կայտառ և թատերական դիմանկար, որը Ժուան-Էդուարդո Կիրլոտը անվանեց «անկասկած Իսպանիայի նկարչության պատմության ամենամեծերից մեկը»:
     Կապույտ շրջան
     Պիկասոյի Կապույտ շրջանը /1901-1904թթ./ բաղկացած է մռայլ նկարներից` կապույտ և կապտա-կանաչավուն ստվերներով, ու միայն հազվադեպ են հարստացված այլ գույներով: Թե երբ է սկսել այս ժամանակաշրջանը անորոշ է: Հնարավոր է, որ այն սկսվել է 1901թ. գարնանը Իսպանիայում կամ նրա կյանքի երկրորդ կեսին` Փարիզում: Նիհար մայրերի և նրանց երեխաների շատ նկարներ թվագրված են եղել այդ տարեթվին: Նրա խոժոռ գույների օգտագործումը և երբեմն թախծալի թեմաների պատճառներն էին փողոցային կանայք և մուրացկանները: Պիկասոն շատ տպավորված էր Իսպանիա կատարած ճանապարհորդությունից և իր ընկերոջ` Կարլոս Կասագեմասի ինքնասպանությունից: 1901թ. աշնանից սկսած Պիկասոն ետմահու նկարել է Կասագեմայի դիմանկարները: Այդ նույն տրամադրությունը արտահայտվել է «Չափավոր հոգեհացը» փորագրությունում /1904թ./, որտեղ պատկերված է մի կույր տղամարդ և մի կին, երկուսն էլ հյուծված` նստած դատարկ սեղանի շուրջ: Կուրությունը, Պիկասոյի այս շրջանի աշխատանքերի հերթական թեման էր: Այս թեման ներկայցված է նաև «Կույրերի ճաշը» /1903թ./ և Կելեստինայի դիմանկարում /1903թ/, ինչպես նաև Սոլերի և Սյուզան Բլոխների դիմանկարներում:
     Վարդագույն շրջան
     Վարդագույն շրջանը /1904-1906թթ/ բնորոշվում է որպես ավելի ուրախ շրջան` գազարագույն և մանուշակագույն երանգներով` հատկանշվելով կրկեսի մարդկանցով: Ծաղրածուներին և կատակերգական բնավորությունը սովորաբար պատկերում էր վանդակավոր հագուստով, որը Պիկասոյի համար դարձավ սիմվոլ: 1904թ. Փարիզում Պիկասոն հանդիպում է Ֆերնանդե Օլիվերի հետ և այս շրջանի շատ նկարներ նկարել է նրա ջերմ բարեկամական ազդեցության ներքո: Այս շրջանի օպտիմիստական տրամադրությամբ նկարները հիշեցնում են 1899-1901թթ. շրջանը, և 1904թ. կարող է համարվել անցումային շրջան այս երկու շրջանների միջև:
     [խմբագրել]Աֆրիկյան ազդեցության շրջան
     Պիկասոյի Աֆրիկյան շրջանը /1907 -1909թթ./ սկսվեց այն ժամանակ, երբ նա նկատեց Լես Դեմոիսելես դը Ավինգոյին: Հիմնական գաղափարները զարգացան այս շրջանում, որոնք Պիկասոյին առաջնորդեցին ուղիղ դեպի Կուբիզմի շրջան, որը հաջորդն էր:
     Կուբիզմ
     Անալիտիկ կուբիզմի շրջանը /1909 -1912թթ./ Պիկասոն զարգացրեց Ջեոջիս Բրաքուի հետ` օգտագործելով միատոն շագանակագույնը և բնական գույներ: Երկու նկարիչներն էլ առանձնացնում էին առարկաները և դրանք վելուծում իրենց ուվագծերի, մասերի մեջ: Այս ժամանակաշրջանում Պիկասոյի և Բրաքուի նկարները ունեն բազմաթիվ նմանություններ: Սինթետիկ Կուբիզմը /1912-1919թթ./այդ ժանրի զարգացման հաջորդ փուլն էր, որտեղ թուղթը բաժանվում էր ֆրագմենտների /հաճախ պատառը կամ թերթի էջերի մասերը/, որոնք առանձնանում էին ստեղծագործության վրա` նշելով ստեղծագործության առաջին օգտագործված կոլաժը:
     Կլասիցիզմ և սուրիալիզմ
     Առաջին համաշխարհային պատերազմի հեղաշրջումից հետո Պիկասոն սկսեց ստեղծագործել նեոկլասիկական ոճում: Պիկասոյի այս աշխատանքները հաճախ հիշեցնում են Ինգրեսի աշխատանքերը: Պիկասոյի այս ժամանակաշրջանի հայտնի նկարներից է Guernica-ն: Այստեղ Պիկասոն մարմնավորել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի անմարդկությունը, դաժանությունը և անհուսությունը: Երբ Պիկասոյին խնդրել են բացատրել իր սիմվոլները, նա պատասխանել է «Նկարիչը չէ, որ պետք է սահմանի իր սիմվոլները: Այլապես ավելի լավ կլիներ, որ նա դա արտահայտեր բազմաթիվ բառերով: Հասարակությունը, որ նայում է այդ նկարին, պետք է սահմանի այդ սիմվոլները այնպես, ինչպես ինքն է հասկանում»: Guernica-ն երկար տարիներ կախված է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: 1981թ. այն ցուցադրվել է Իսպանիայում: 1992թ. այն կախվել է Մադրիդի Ռեյնա Սոֆյա թանգարանում` թանգարանի բացման ժամանակ:
     ____________________________
     Ուշ շրջանի աշխատանքները

«Ձուկը» (1965 թ.), Ամստերդամ, Ֆոնդելպարկ։
     1950-ական թթ. Պիկասոյի ոճը նորից փոխվում է: Նա ստեղծում է մի շարք աշխատանքեր Վելազկեզի Las Meninas նկարի հիման վրա: Նա ստեղծել է նաև աշխատանքներ Գոյայի, Պոուսինի, Մանետի, Կոուրբետի և Դերուկրոիքսի ստեղծագործությունների հիման վրա: Պիկասոյին հանձնարարեցին պատրաստել 15մ բարձրությամբ մաքվետ, որը գտնվում է Չիկագոյում: Այն հայտնի է որպես Չիկագո Պիկասո անվամբ: Նա այդ առաջարկն ընդունեց մեծ խանդավառությամբ: Նախագծեց քանդակը, որը անորոշ էր և հակասական: Թե պատկերն ինչ էր, հայտնի չէ: Այն կարող էր լինել թռչուն, ձի, կին կամ լրիվ աբստրակտ ինչ-որ բան: Քանդակը Չիկագոյի կենտրոն տանող ամենահայտնի նշանաձողերից մեկն է, որը կանգնեցվել է 1967թ.: Պիկասոն այդ աշխատանքի համար հրաժարվում է ստանալ 100, 000 $: Նա այդ գումարը նվիրաբերում է քաղաքի բնակչությանը:
     Պիկասոյի վերջին աշխատանքերը ոճերի խառնորդներ են: Իր ողջ էներգիան ներդնելով իր աշխատանքների մեջ` Պիկասոն դարձավ ավելի հանդուգն, իսկ նրա աշխատանքերը ավելի գունառատ և արտահայտիչ: 1968-1971թթ. նա ստեղծում է բազմաթիվ նկարներ և պղնձե տախտակի վրա հարյուրավոր փորագրություններ: Միայն հետագայում` Պիկասոյի մահից հետո, արվեստի աշխարհը աբստրակտից անցում կատարեց դեպի իքսպրեսիոնիզմ: Քննադատական համայնքը պարզեց, որ Պիկասոն դեռևս իր կյանքի սկզբում բացահայտել էր նեո-իքսպրեսիոնիզմը:


     Ոգեշնչում և ժառանգություն
     Պիկասոն իր երկարատև կյանքի ընթացքում ստեղծել է 50.000 աշխատանք` 1.885 նկար, 1.228 քանդակ, 2.880 կերամիկա, մոտ 12.000 գծագիր, հազարավոր կրկնօրինակումներ: Իր մահվան ժամանակ Պիկասոյի նկարները իր սեփականությունն էին, և նա դրանք չէր հանում արվեստի շուկա վաճառքի, քանի որ դրա կարիքը չուներ: Բացի այդ Պիկասոն ուներ հայտնի նկարիչների հավաքածուներ, այդ թվում նաև Հենրի Մատիսի նկարներինը: Քանի որ Պիկասոն ոչ մի կտակ չէր թողել, նրա մահվան արարողությունների համար Ֆրանսիայի կառավարությանը վճարել են իր աշխատանքների և իր մյուս հավաքածուների տեսքով: Այս աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Պիկասոյի անվան թանգարանում: 2003թ. Պիկասոյի բարեկամները թանգարան են նվիրել նրա ծննդավայրին` Իսպանիայի, Մալագա քաղաքին, որտեղ գտնվում է Պիկասոյի թանգարանը:

Աղբյուրը` Պաբլո Պիկասո..
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8720 | 0 | 0
Facebook