Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարեթվեր /Վալտեր Գևորգի Արամյան, Վիկտոր Ռուբենի Բալայան

01:04, երեքշաբթի, 15 հուլիսի, 2014 թ.
     Վալտեր Գևորգի Արամյան (1909-ի հուլիսի 15)
     Վիկտոր Ռուբենի Բալայան
(1931, հուլիսի 16)
    
    

     Հայ արձակագիր, թարգմանիչ Վալտեր Գևորգի Արամյանը ծնվել է 1909-ի հուլիսի 15-ին, Էջմիածին քաղաքում։ 1932-ին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի Մատենադարանում։
     Նրա «Տայգայի օրենքը» և «Ռուսա, որդի Արգիշտի» գործերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն:
     Գրել է «Ռուսա, որդի Արգիշտի» (1957) պատմ. վիպակը, «Մարդը» (1959), «Ընկած ծառը» (1964), «Մի՞թե բոլորը հող դարձան» (1970), «Արահետներ» (1977), «Վերադարձ» (1983), «Զարմանալի տարիներ» (1985) պատմվածքների ժողովածուները:
     Կատարել է նաև թարգմանություններ ռուսերենից:
     Մահացել է 1994-ի դեկտեմբերի 1
    

    

Վ. Արամյանի երկերի մատենագրություն

  • Տայգայի օրենքը, Երևան, Հայպետհրատ, 1955, 60 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 128 էջ։
  • Ռուսա, որդի Արգիշտի, Երևան, Հայպետհրատ, 1957, 185 էջ։
  • Մարդը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 172 էջ։
  • Վաղը նորից լվացք կփռեն, հրատարակչություն «Պիոներ» ամսագրի, Երևան, 1959, 8 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Վ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Մարդու սերը, Երևան, Հայպետհրատ, 1962, 180 էջ։
  • Ընկած ծառը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 216 էջ։
  • «Խեղճ» մարդը, Երևան, «Հայաստան», 1970, 16 էջ։
  • Ռուսա, որդի Արգիշտի (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 116 էջ։
  • Միթե բոլորը հող դարձան, Երևան, «Հայաստան», 1970, 408 էջ։
  • Թանաքագույն ծաղիկներ, Երևան, «Հայաստան», 1973, 232 էջ։
  • Արահետներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 324 էջ։
  • Վերադարձ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 512 էջ։
  • Զարմանալի տարիներ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 144 էջ։
  • Երանոս Կռմանցի (հեքիաթ- վիպակ) ։
  • Խոտորջուրցիներ (վիպակ և պատմվածքներ) ։

Վ. Արամյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

  • Ալոիս Իրասեկ, Չեխական հինավուրց զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 212 էջ։
  • Ցակարիաս Տոպելիուս, Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 104 էջ։
  • Կարլիս Սկաբլե, Ինչպես գնացի Հյուսիսի աղջկա մոտ (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1962, 56 էջ։
  • Չինական հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
  • Սերգեյ Սարտակով, Թագուհին չտաս (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 311 էջ։
  • Չեխոսլովակյան պատմվածքներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Վ. Արամյանը), Երևան, «Հայաստան», 1966, 372 էջ։
  • Հալդար Լաքսնես, Ինքնուրույն մարդիկ, Երևան, «Հայաստան», 1967, 638 էջ։
  • Դհան Մուքերջի, Ջունգլիներում (վիպակներ), Երևան, «Հայաստան», 1978, 204 էջ։
  • Գեորգի Խոլոպով, Ահեղ տարի (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 428 էջ։
  • ___________________________________
  • Վիկտոր Ռուբենի Բալայան (1931, հուլիսի 16 -), հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970-ից։

    Ծնվել է Լոռու մարզի Գարգառ գյուղում։ 1954-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում որպես գրական աշխատող, 1956-58-ին` «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ։ 1958-59-ին եղել է «Պիոներ կանչի» պատասխանատու քարտուղարը, 1959-68-ին` «Ավանգարդի» պատասխանատու քարտուղարը, 1968-70-ին` «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչը։ Նույն թվականներին դասախոսել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում` «Գրականությունը և արվեստը լրագրի էջերում» առարկան։ 1970-74-ին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1974-79-ին «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը, 1979-84-ին` ՀԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։ 1984-ից եղել է ՀԽՍՀ պետկինոյի նախագահի առաջին տեղակալը, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը։

    Ռուսերեն լույս են տեսել Վ. Բալայանի «Քանդված նկուղի գաղտնիքը» (Երևան, 1974), «Ստվեր և լույս» (Երևան, 1978), լատվիերեն` «Քանդված նկուղի գաղտնիքը» (Ռիգա, 1977) գրքերը։

    1983-ի ապրիլին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Հանդիպում առողջարանում» պիեսը։

    Վ. Բալայանի երկերի մատենագրություն

    • Առաջին դասը (պիես), Երևան, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության ժողովրդական ստեղծագործության ռեսպուբլիկական տուն, 1957, 27 էջ։
    • Երբ կատարում են ընտրողների պատվիրանները (Բասարգեչարի շրջանի Չախլուի գյուղսովետի աշխատանքի փորձը), Երևան, «Հայաստան», 1966, 48 էջ։
    • Աշխատանքային քայլերգ Լոռվա դաշտերում (Ստեփանավանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի աշխատանքային փորձը), Երևան, «Հայաստան», 1968, 40 էջ։
    • Վտանգավոր արահետ, Երևան, «Հայաստան», 1969, 256 էջ։
    • Պարույր Սանթրոսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 95 էջ։
    • Մշուշը ցրվում է, Երևան, «Հայաստան», 1971, 300 էջ։
    • Ճակատագիրը բախում է դուռը։ Կինոյի աշխարհում։ Ճեպանկարներ, Երևան, «Հայաստան», 1972, 480 էջ։
    • Մարգո Մուրադյան, Երևան, «Հայաստան», Հայկական թատերական ընկերություն, 1973, 60 էջ։
    • Լույս և ստվեր։ Վերադարձրեք կապույտ թռչունը։ Երկրորդ վարկածը։ Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ։ Աստվածային կայծի բռնկումը (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1975, 440 էջ։
    • Բանալի, Երևան, «Հայաստան», 1977, 351 էջ։
    • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Վ. Բալայանի «Արմատներ արձակող շիվը» գործը), Ե. «Սովետական գրող», 1977, 552 էջ։
    • Սեղմեցին սիրտս (պատմվածքներ), Ե. «Սովետական գրող», 1979, 296 էջ։
    • Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ, գիրք առաջին (պատմվածքներ, մանրապատումներ), Ե. «Սովետական գրող», 1980, 464 էջ։
    • Անցյալը երբեմն մեռնում է մեզ հետ, գիրք երկրորդ (պատմվածքներ, մանրապատումներ), Ե. «Սովետական գրող», 1981, 448 էջ։
    • Մեղադրյալի վերջին խոսքը, Երևան, «Հայաստան», 1982, 292 էջ։
    • Որոգայթներ (վիպակներ), Ե. «Սովետական գրող», 1983, 239 էջ։
    • Խորեն Աբրահամյան, Հայկական թատերական ընկերություն, 1983, 127 էջ։
    • Հավատ (պատմվածքներ), Ե. «Սովետական գրող», 1986, 300 էջ։

    Վ. Բալայանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

    • Զբիգնև Նենացկի, «Բյուրեղապակի հայելի» օպերացիան, Երևան, «Հայաստան», 1969, 146 էջ։
    • Իյենե Մատյաշովսկի, Խոոդի դեբյուտը (վիպակ), Հաննա Պրոշկովա, Ծխամորճով լուսինը (վիպակ), Ուիլյամ Այրիշ, Բակ նայող պատուհանը (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 332 էջ։
    • Վիպակներ և պատմվածքներ։ Սոցիալիստական երկրների գրողների արկածային և գիտաֆանտաստիկ գործերի ժողովածու (գրքի մեջ մտնող Զ. Նենացկիի «Բյուրեղապակի հայելի» օպերացիան», Իյենե Մատյաշովսկու «Խոոդի դեբյուտը», Հաննա Պրոշկովայի «Ծխամորճով լուսինը», Ուիլյամ Այրիշի «Բակ նայող պատուհանը» գործերը թարգմանել է Վ. Բալայանը), Երևան, «Հայաստան», 1975, 499 էջ։
    • Լյուիս Նորման, Իր եղբոր ձեռքով (վիպակ), Հաննա Պրոշկովա, Ծխամորճով լուսինը (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1976, 351 էջ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5347 | 0 | 0
Facebook