Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինքնաճանաչողություն

12:31, երկուշաբթի, 16 հունիսի, 2014 թ.
     Բառերի և հասկացությունների ի սկզբանե նշանակությունը ժամանակի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների՝ որոշ դեպքերում ձեռք բերելով այլ իմաստ կամ իսպառ կորցնելով իր նշանակությունը:
    
     Երկիրը Տիեզերքի հայելային արտացոլումն է, որը ոչ միշտ է ուղիղ: Մարդը միշտ ստանում է ինֆորմացիա, որը մշակվում է ուղեղի կողմից և, եթե կարողանում է ստացված ինֆորմացիան ընկալել ուղիղ, ապա նաև վերլուծում է ճիշտ, որի արդյունքում էլ հետագա գործողությունները լինում են ճշմարիտ և իրավացի: Լինում է, երբ ուղեղը ինֆորմացիան ընկալում է մի փոքր աղավաղված, ինչի արդյունքում էլ հետագա գործողությունները լինում են ընկալված տարբերակին համապատասխան:
    
     Կարող ենք ասել, որ ուղեղը հենց այն պրիզման է, որի միջով էլ անցնում է լույսը /ինֆորմացիան/, և, ինչպիսին էլ լինի բեկման ցուցիչը /ընկալում/, այնպիսին էլ կլինի նրանից դուրս եկած լույսը /կատարվող գործողությունը/: ...
    
     ... Մենք գալիս ենք անհիշելի ժամանակներից և մեծ դերակատարում ունենք համաշխարհային քաղաքակրթության գործում, լինի թե՛ գիտություն, թե՛ արվեստ և թե՛ մշակույթ: Սակայն համաշխարհային, համամարդկային արժեքների ստեղծման, արարման ընթացքում հայն ունեցել է նաև իր դավանանքը, դավանել է Արևին, իրեն համարել է Արևորդի, ունեցել է աստվածություններ և իրական հավատ: Հենց այդ հավատն է կերտել հայի տեսակը, որի շնորհիվ հայը եղել է հոգով հզոր, մտքով՝ անպարտելի, քանի որ իրական գիտակցական հավատը միայն կարող է մարդուն դարձնել հզոր և անվախ: Միայն հոգով ուժեղ մարդը կարող է լինել շիտակ մտքով, իսկ ճիշտ դատողությունը բերում է ճիշտ զարգացման, արարչագործության, սեփական Ես-ի գիտակցության: Ունեցել ենք աստղադիտարան, ուսումնասիրել ենք Տիեզերքի գաղտնիքները, սկիզբ ենք դրել արվեստների, մշակույթի, արհեստների, գիտության, հնազանդ չենք եղել, չենք ավերել, այլ սովորել ենք ու սովորեցրել, հասկացել ու քայլել ճշմարիտ ճանապարհով: Ինչքան էլ փորձել են մեզ կոտրել, պայքարել ենք և պահել ենք մեզ տրված երկիրը՝ Հայկական Բարձրավանդակը: Հոսեցին դարեր, հազարամյակներ, եղան պատմական վայրիվերումներ, բայց կայինք մեր երկրում, անվանում էինք մեզ Արևորդի, հզոր էինք հոգով և անպարտելի՝ մտքով… մինչև սկսեցինք ինքներս մեզ վերափոխել, հրաժարվել մեր արժեքներից: Վերցրեցինք այն ինֆորմացիան, որի ճշմարտացիության մեջ համոզված էինք, քանի որ գիտեինք՝ մեզ խեղաթյուրված ինֆորմացիա չի մատուցվում: Հայը կար իր հավատով, հային մի բանով կարելի էր թուլացնել. մատուցել սխալ ինֆորմացիա՝ ասելով, որ դա տիեզերական ճշմարտություն է: Ու՞մ էր դա հարկավոր, միգուցե նրան, ում հիմա էլ է հարկավոր ավելի թուլացնել հայի տեսակը: Դա հաջողվեց, և մեր գիտակցության մեջ դանդաղ, բայց հաստատուն քայլերով փոխվեց ժառանգական ինֆորմացիան՝ իր տեղը զիջելով տկարին: Ընդունեցինք նոր դավանանք և փոխեցինք մեր ունեցածը՝ վերացնելով այն և թուլացնելով ինքներս մեզ: Մի՞թե սա է ճշմարիտը, մի՞թե Արարիչը, ով ստեղծեց մեզ, նաև թուլացրեց: Մի բան հասկանալի է. նման բան լինել չէր կարող, եթե եղել է, ուրեմն եղել է սխալի կամ սխալների հետևանքով:
    
     Ժամանակ առ ժամանակ ծնվում են մարդիկ, ովքեր Տիզերքի կապավորներն են, նրանք կրում են Տիեզերքի ինֆորմացիան, գիտեն ճշմարիտը, գալիս են մարդկանց օգնելու: Նման կապավոր է եղել նաև Հիսուս Քրիստոսը, ով եկավ սովորեցնելու, մխիթարելու, բժշկելու, հզորացնելու: Եկավ ասելու, որ նա էլ մարդ է, բայց ընտրված Արարչի կողմից՝ Նրա ինֆորմացիայով: Այսինքն, Աստված նրա հայրն էր, իսկ հայրն իր երեխային մենակ չի թողնում և չի սպանում այլոց արարքների համար, /այն էլ, երբ նույն վատ արարքները չդադարեցին/, այլ օգնում է և հեռացնում նրա ճանապարհից ամեն վատ բան: Հիսուսի խաչելությունը մեր մեջ արմատավորվել է իբրև հնազանդության, հպատակության խորհուրդ: Ստացվում է՝ Աստված դաժանորեն և անհավատ մարդու ձեռքով պատժում է իր սիրելի, իրեն ընդունող, հավատացող, իր ինֆորմացիան մարդուն փոխանցող, մխիթարող, բժշկող, վատը չընդունող, միմիայն ճշմարիտ ճանապարհի մեջ քայլող որդու՞ն: Եվ սա՞ է իրական հավատի արդյունքը: Իհարկե ոչ: Ահա այն ինֆորմացիան, որ մեզ է փոխանցվել իբրև ճշմարտություն: Իսկ գուցե մատուցվել է՝ արդեն փոխվա՞ծ, աղավաղվա՞ծ տարբերակով՝ հիմք ունենալով մեզ թուլացնել, կտրել իրական աղբյուրից…
    
     Եվ նման շատ ու շատ սխալ բաներ, որոնց արդյունքում էլ դարձանք թույլ, հնազանդ, որպես տեր ընդունեցինք այլոց՝ ինքներս մեզ կործանելով, չպահպանեցինք մեզ տրված Հայկական Բարձրավանդակը:
    
     Քրիստոնեություն ուսմունքը /հզոր ու համաշխարհային/ աղավաղված տարբերակով որպես կրոն ընդունելով՝ 1700 տարուց ավել մեզ տանում ենք կործանման, քանի որ կտրվել ենք մեր արժեքներից: Ուսմունքը սխալ չէր և չէր էլ կարող լինել, քանի որ տիեզերական էր /կյանքեր էր փրկում, իսկ մարդկային կյանքը մեծագույն պարգև է/, իսկ Տիեզերքը բացարձակ ճշմարտության տիրույթ է:
    
     Միգուցե մեզ չի՞ հասել իրական ուսմունքը, միգուցե մեր ուսանած գիտելիքնե՞րն են ի սկզբանե աղավաղված եղել…
    
     Տիեզերքն ի սկզբանե մարդուն արարել է իր տեսքով ու նմանությամբ, նրան տվել է ՈՒՂԵՂ, ԴՐԱԽՏԻ ԱՅԳԻ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԵՐՋԱՆԻԿ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ, և ոչ կենդանու կերպարանքով, այն էլ այնպիսի կենդանու, որն այլ խորհուրդ ունի. մատաղացու է: Միգուցե ա՞յլ է իրականությունը:
    
     Սխալների հիմքը մեծագույն սխալն է՝ կույր հավատ: Հավատ՝ առանց գիտակցության, սեփական Ես-ը մոռանալու ճանապարհով, ինչն էլ այսօր գնալով մեծ թափ է ստանում: Եվ այս ճանապարհին ճշմարիտն ու սխալը վերափոխվեցին բարու և չարի: Իսկ մի՞թե բարին միշտ է ճշմարիտ և սխալը՝ չար: Ի՞նչ ասել է բարի. մարդ, ով պատրաստ է բոլորին օգնել, հնազանդ է մեկ այլ մարդու, նույնիսկ, երբ բռնություն է առկա, ով վատին բարությամբ է պատասխանում, օգնում է՝ առանց դիմացինի կարծիքն հարցնելու…. Արդյունքում բարի մարդը ծանր կյանքով է ապրում: Շատերս լսած կլինենք՝ "Էնքան բարի էր, բա ինչու սենց ծանր կյանք ունեցավ": Իսկ միգուցե ճի՞շտ չէր բարությունը, ինչպես կարող է որևէ բան լինել ճշմարիտ, եթե վնասում է, զրկում է կյանքից: Չէ՞ որ կյանքը տրված է այդ մարդուն և պետք չէ անձնազոհությամբ գոհացնել դիմացինին. նվիրել սեփական կյանքդ:
    
     Փորձենք այլ կերպ ընկալել իրականությունը՝ Տիեզերքի իրականությունը: Պարզապես պետք է ինքնամոռացումից դուրս գանք, վերադարձնենք սեփական Ես-ը: Դառնանք դեպի արմատները, դեպի արարչագործություն. հոգով հզոր, մտքով՝ անպարտելի:
    
     Մենք կանդրադառնանք Ձեր հարցերին, չէ՞ որ ամեն հարց ունի իր պատասխանը՝ ճշմարիտ պատասխանը, որը փակել են մեզանից…
Աղբյուրը` www.nordar.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6291 | 1 | 0
Facebook