Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
02:32, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2012 թ.
ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

Բարև ձմեռ պապի,

գրում եմ այն հավատով

ինչպես այն ժամանակ,

երբ քեզանից ստացա

առաջին խաղալիք ավտոմեքենաս,

ու աշխարհը իմն էր կարծես…

Սվորաբար բոլորը քեզանից

խնդրում են որ բերես նվերներ,

ես՝ ուզում եմ խնդրել

որ տանես աշխարհից բոլոր հենասայլակները,

բերելով բոլորին ինքնուրույն քայլելու ընդունակություն…

Իսկ ամանորի գիշերը երազանք կպահեմ,

որ գալիք տարում աշխարհի բոլոր երկրների բանակները

լինեն Շվեցարիայի բանակի պես,

քանզի աշխարհի ամենահզոր բանակը Շվեցարիայինն է,

որը բանակ չունի, ոչ էլ դրա կարիքը…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13488 | 0 | 0
Facebook