Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ լուսանկարչուհի Էմման և իր "Ժպտացող արժեքները" Միայն մեկ օր

14:05, հինգշաբթի, 22 մայիսի, 2014 թ.

Սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 17.00-ին, Նկարիչների միությունում կկայանա լուսանկարչուհի Էմմայի "Ժպտացող արժեքներ" խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը: Երիտասարդ լուսանկարչուհին իր առջև խնդիր է դրել վերարժևորել իրական արժեքները: Նրա բաղադրատոմսը պարզ է` որևէ իրական արժեք + որևէ նշանավոր անհատ + մի փոքր ժպիտ:

Լուսանկարչուհին համոզված է, որ "Ընդդեմ" պայքարները մեր իրականությունը լցնում են ոչ ցանկալիով և պետք է ընտրել "Հանուն" ուղին: "Ժպտացող արժեքներ" խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը հանուն ազգային և համամարդկային արժեքների է: Էմմայի համոզմամբ այսօր ավելի կարևոր է մարդկանց ուշադրությունը սևեռել լավի և իրոք արժեքավորի վրա և դրա միջոցով ավելացնել լավն ու բարին մեր իրականության մեջ:

Ներկայացված լուսանկարներում արժեքները ներկայացնում են 21 նշանավոր ու սիրված անձիք, ինչպիսիք են` Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գագիկ Գինոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լուսիկ Ագուլեցին, Ռեինկարնացիայի Ռոլանդը, հանրահայտ ռոլիկներով Լևոնը և այլոք:
     "Ժպտացող արժեքներ" խորագրով ցուցահանդեսին հրավիրված են բազմաթիվ հայտնի անհատներ, հասարակական-մշակութային գործիչներ և պարզապես ֆոտոարվեստի սիրահարներ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ ևս ներկա գտնվել միայն մեկ օր տևող այս յուրօրինակ ցուցահանդեսին և վերագնահատելու ներկայացված արժեքները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3920 | 0 | 0
Facebook