Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեր լինելիությունը Երուսաղեմում հայ ազգի հոգևոր ներուժի ապացույցն է»

09:56, կիրակի, 09 դեկտեմբերի, 2012 թ.
«Մեր լինելիությունը Երուսաղեմում հայ ազգի հոգևոր ներուժի ապացույցն է»
     2008 թվականին Ջրվեժի Սուրբ կաթողիկե եկեղեցու համայնքի անդամները Տեր Կյուրեղ քահանա Տալյանի գլխավորությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Երուսաղեմ: 52 ուխտավորներից բախկացած խմբում էր նաև Սիրանուշ Բերբերյանը, ով առաջին անգամ էր այցելում Երուսաղեմ: «Եթե մենք կարողանանք ամբողջությամբ ընկալել Երուսաղեմի դերը մեր կյանքում, ապա կհասկանանք, որ այդ դերն անգնահատելի է: Մեկ բառով ասած` Ավետյաց երկրում հայ եկեղեցու լինելիությունն ու գործունեությունը մեր նախնիների և սրբակենցաղ հոգևորականների Աստծո հանդեպ ունեցած մեծագույն սիրո, մեր տաճարներում հնչեցրած սրտաբուխ աղոթքների արգասիքն են», -նշում է Ս. Բերբերյանն ու հավելում, որ մեր լինելիությունը Երուսաղեմում հայ ազգի հոգևոր ներուժի ապացույցն է: Տիկին Սիրանուշը ափսոսանքով է նշում, որ 10 օրյա ուխտագնացությունը ցավոք նրանց հնարավորություն չի տվել տեղեկանալ այնտեղի հայ համայնքի կյանքին: Հոկտեմբերի 12-ին Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո մահացավ Երուսաղեմի 93-ամյա Հայոց պատրիարք, ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Երուսաղեմի պատրիարքի ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 23-ին, 24-ին և 25-ին: Նշենք, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է: Աթոռանիստը Երուսաղեմի Սուրբ Հակոբյաց վանքն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության միաբանական ընդհանուր ժողովը գումարել էր ԻԱ Նիստը: Ժողովին մասնակցել էին 29 միաբան հայրեր՝ Երուսաղեմից և արտասահմանի հայոց թեմերից: Միաբանական ընդհանուր ժողովը խաղաղ կերպով կատարել էր տեղապահի ընտրությունը, որի արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ Երուսաղեմի պատրիարքական տեղապահ էր ընտրվել Արիս Արք. Շիրվանյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին, տեղապահ սրբազանի պարտականությունն է հոգելույս պատրիարքի մահվան քառասունքից հետո ձեռնարկել նոր պատրիարքի ընտրություն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4192 | 0 | 0
Facebook