Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միսաք Մեծարենց

11:01, չորեքշաբթի, 07 մայիսի, 2014 թ.

Միսաք Մեծարենցին նվիրված բաց դաս 8-րդ դասարանում


    

Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում Հ.լեզվի և

Գրականության ուսուցչուհի Սուսան Հասոյանը կազմակերպեց ամփոփման դաս՝

նվիրված արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցին: Թեմայի ամփոփու-

մը կատարվեց «Խմբային հետազոտություն» մեթոդի կիրառմամբ: Դասն սկսվեց

Մեծարենցին նվիրված բանաստեղծություններով և խոսքերով: Այնուհետև նախա-

պես ձևավորված հետազոտող խմբերի ավագները ներկայացրին իրենց ուսումնա-

սիրած թեմաները: Առաջին խումբը ներկայացրեց Մեծարենցի կյանքը, երկրորդը՝

«Սիրերգն» ու «Ձմրան պարզ գիշեր», երրորդը՝ «Աքասիաներու շուքին տակ»

բանաստեղծությունը, իսկ չորրորդ խումբը ներկայացրեց «Ըլլայի, ըլլայի…» շարքը՝

կենտրոնանալով ծրագրային նյութի՝ «Հյուղը» բանաստեղծության վրա:

Դասարանը կահավորված էր հեղինակի դիմանկարով, ստեղծագործական ժողովածուով,

հեղինակի կյանքին և ուսումնասիրված թեմաներին նվիրված պաստառներով, որոնց

առանձին շուք ու հմայք էին հաղորդում պաստառների վերևում մեղմորեն օրորվող

«լուսե ու տապե գինով» ակացիաների ծաղկած ճյուղերը:

Խմբերը նախապես կատարել էին նյութի ինքնուրույն հետազոտում, փաստերի կուտակում,

իսկ հետո նաև՝ համադրում:

Դասի ընթացքում աշակերտների կատարմամբ հնչեցին բանաստեղծի լուսաբաղձ

երազներով տոգորված «Սիրերգ» և «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգերը:


    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6197 | 0 | 0
Facebook