Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսի 1-ին նշվում է աշխատավորների օրը

Lilit Kostandyan
Հեղինակ`
Lilit Kostandyan
17:21, հինգշաբթի, 01 մայիսի, 2014 թ.
     Մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է 1890թ.-ին Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ում աշխատավորները գործադուլ կազմակերպեցին՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Այն ավարտվեց արյունալի բախումներով: Մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: 1889թ. Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել՝ ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի:
     ԽՍՀՄ-ի տարիներին մայիսի 1-ը նշվում էր մեծ շուքով ու խանդավառությամբ, բայց այսօր Հայաստանում աշխատավորների օրը մասամբ է նշվում: Այս թեմայի շուրջ զրուցեցինք Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Հրանտ Բաբայանի հետ:
     -Ինչպե՞ս էին տոնում մայիսի 1-ը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում:
     -Մայիսի 1-ը խորհրդային տարիներին տոնում էին բոլոր հիմնարկներն ու ձեռնարկությունները: Նրանք դուրս էին գալիս շքերթի՝ դրոշակներով ու լոզունգներով: Բարձրախոսով ներկայացնում էին յուրաքանչյուր ձեռնարկության, կոլեկտիվի կատարած աշխատանքի մասին: Շքերթի էին դուրս գալիս զինված ուժերը, կուսակցական ու կոմերիտական բոլոր կազմակերպությունները: Իսկ մայիսի 2-ին էլ աշխատավորների օրը նշում էին կոլեկտիվներով ու ընտանիքներով:
     -Այս տոնը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի:
     -Այս տոնը ինձ համար շատ քիչ նշանակություն ունի, քանի որ ապահոված չենք աշխատանքով և ժողովրդի տնտեսական պայմաններն էլ ցածր մակարդակի վրա են գտնվում:
     -Ըստ Ձեզ ո՞րն է պատճառը, որ այսօր Հայաստանում աշխատավորների օրը մեծ շուքով չի նշվում:
     -Որովհետև նախկին հիմնարկներն ու ձեռնարկությունները չեն աշխատում և աշխատատեղեր էլ քիչ կան:
     -Արդյո՞ք Հայաստանում աշխատավորների իրավունքները պաշտպանված են:
     -Իմ կարծիքով Հայաստանում աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6372 | 0 | 0
Facebook