Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

«Ինչ, որտեղ, երբ » մրցույթ 7-րդ դասարանների մասնակցությամբ

Հ.45 հիմնական դպրոց
Մամուլի խոսնակ`
Հ.45 հիմնական դպրոց
20:00, երեքշաբթի, 22 ապրիլի, 2014 թ.

Ապրիլի 10-ին Երևանի հ.45 դպրոցի 7-րդ դասարանցիները հնարավորություն ունեցան իրնց ինտելեկտուալ կարողությունները ներկայացնել դպրոցի բնագիտական մեթոդմիավորման կազմակերպած «Ինչ, որտեղ, երբ» մրցույթ -խաղին: 7Ա-րդ և 7Բ -րդ դասարաններից ընտրված գիտունիկները կազմեցին առանձին թիմեր` «Ալֆա» և «Ա-Էրա»: Խաղը վարում էր 9Բ -րդ դասարանի աշակերտուհի Նունե Խնկոյանը:

Մեթոդմիավորումը հարցերն ընտրել էր ամենայն բծախնդրությամբ. բնագիտական 5 առարկաների` մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության 7-րդ դասարանի դպրոցական կուրսի սահմաններում: Հարցերը գիտունիկներից պահանջում էին և´ ուշադրություն, և´ տեղեկատվական մաշտաբ ային գիտելիքներ, և´ տրամաբանություն:

Երեխաները վճռական էին տրամադրված` հաղթահարելու այդ բարդույթները: Խաղի ժամանակ ավելի քան աչքի ընկավ «Ալֆա» թիմը` իր պատասխաններում հարցերին բազմակողմանի մոտեցումներով, ժշգրիտ հիմնավումներով և անթերի գրական հայերենով ձևավկերպված խոսքով: Մրցույթն անցավ աշխույժ, բուռն քննարկումների մթնոլորտում: Երաժշտական ընդմիջումներում ելույթ ունեցան 6 Ա -րդ դասարանի շնորհալի աշակերտ Նարեկ Բալդրյանը, իր անզուգական ասմունքով բոլորին հուզեց 7Ա -րդ դասարանի աշակերտուհի Անժելա Հարությունյանը:

Խաղն ավարտվեց հետևյալ արդյունքներով .

  • «Ալֆա» թիմ 7միավոր
  • «Ա-էրա» թիմ 5, 5միավոր

ընդամենը 12, 5 միավոր: Այն փոքրաթիվ հարցերի միավորները, որոնց գիտունիկները չպատասխանեցին կամ թերի պատասխանեցին, շնորհվեց մեթոդմիավորմանը: Մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Ադամյանը նշեց . «Սովորողների հաղթանակը նունպես մեթոդմիավորման հաղթանակն է, քանի որ սովորողների իմացությունը ուսուցիչների աշխատանքի արդյունքն է»:

Դպրոցի փոխտնօրեն Ա. Գրիգորյանն իր խոսքում բարձր գնահատեց երեխաների հանպատրաստի գրագետ պատասխանները` նշելով, որ նմանօրինակ միջոցառումների դպրոցը շարունակաբար մասնակցել է («Հայ ասպետ», «Ինչ, որտեղ, երբ» , «Հայ գրատպությունը»), որ ներդպրոցական այսպիսի միջոցառումները սովորողների մոտ զարգացնում են ազատ արտահայտվելու ունակություն ու ինքնվստահություն:

Վերջում փոխտնօրենը ակտիվ մասնակցության համար գիտունիկներին շնորհեց շնորհակալագրեր 45 դպրոցի տնօրենության և բնագիտական մեթոդմիավորման անունից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2456 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ