Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայքլ Ջեքսոնի մտքերից .♥.

K a rEN U-yAn
Հեղինակ`
K a rEN U-yAn
19:55, կիրակի, 16 դեկտեմբերի, 2012 թ.
Մայքլ Ջեքսոնի մտքերից .♥.
     1. Չի դավաճանում նա, ով հասկանում է, թե ինչքան ցավ է պատճառում դա:
    
     2. Երեխաները ինձ երբեք չեն դավաճանել, չեն խաբել, և չեն քցել, իսկ չափահասները միշտ դավաճանել են, և քցել են ամբողջ աշխարհը:
    
     3. Ես սիրում եմ կենդանիներին: Նրանք չեն քննադատում քեզ, չեն բամբասում: Նրանք ուղղակի ցանկանում են լինել քո ընկերը, և չեն թաքցնում իրենց մտադրությունները:
    
     4. Մի քննադատեք մարդուն, եթե անձամբ չխոսեք նրա հետ, քանի որ դուք ինչ լսում եք, այդ ամենը ուղղակի խոսակցություններ են:
    
     5. Վերջիվերջո, շատ կարևոր է լինել ազնիվ ձեր և ձեր սիրելի մարդկանց հանդեպ:
    
     6. Սովորելու ամենալավ միջոցը վարպետի աշխատանքին նայելն է:
    
     7. Երբ հազարավոր երկրպագուներ ողջունում են քեզ` խոստովանելով իրենց սերը, այդ ժամանակ քո ներսում ինչ-որ բան կծկվում է միայնությունից:
    
     8. Մարդկանցով լի տանը ամենից հեշտ է քեզ միայնակ զգալ:
    
     9. Եթե միայն մտածեք, թե քանի տարեկան կլինեիք, եթե չիմանայիք ձեր ստույգ տարիքը:
    
     10. Ես միշտ ուզեցել եմ ստեղծել երաժշտություն, որը կազդի և կոգեշնչի գալիք սերունդներին: Բայց իրոք. ու ՞ մ է հետաքրքիր մահկանացու լինելը:
    
     11. Ես բոլորի նման եմ: Եթե մատս կտրեմ` նույնպես արյուն կգա:
    
     12. Հաջողությունը նախանձ է առաջացնում: Ցավալի է, երբ քեզ չեն հասկանում: Եվ անկախ նրանից, թե ինչքան ես փորձում արժանանալ ըմբռնման, միևնույն է կգտնվեն մարդիկ, որոնք քեզ կքննադատեն:
    
     13. Իմ սրտում, իմ հոգում ես Պիտեր Պենն եմ:
    
     14. Ամենակարևորն է ոչ թե սպասել լավ ժամանակներին, այլ հավատալ դրանց գալուն:
    
     15. Խիզախությունը ամենից շատ է պետք անկեղծության համար:
    
     16. Եթե մեծամասնությունը ինչ-որ բան սխալ է համարում, անպայման չի, որ դա այդպես լինի:
    
     17. Եղիր ուժեղ և ինքնավստահ, և ոչ ոք քեզ ցավ չի պատճառի: Ամենաուժեղ ցավը մարդ ինքն իրեն է պատճառում. Այնպես որ պաշտպանվեք:
    
     18. Ես չեմ կրկնօրինակում լուսնի քայլվածքը, այլ նա է կրկնօրինակում իմը:
    
     19. Մարդկանց թվում է, թե նրանք ինձ գիտեն: Իսկ ինձ թվում է, որ նրանք սխալվում են:
    
     20. Անկեղծության համար նախ և առաջ քաջություն է պետք ունենալ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6922 | 1 | 0
Facebook