Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ զինվորին օգնություն են առաջարկում Ֆրանսիայից և Իսրայելից. Հայաստանում դեռ մեկնելու գումարն էլ չի հավաքվել

11:46, ուրբաթ, 11 ապրիլի, 2014 թ.
     2-րդ կարգի զինհաշմանդամ դարձած Իշխան Ղալամյանին օգնության ձեռք են մեկնել Իսրայելից, որտեղի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ խոստացել են հոգալ որոշակի ծախսեր, մնացած հարցերոմ աշխատել հնարավորին չափ զեղչել ծառայությունները և հետևել, որպեսզի երիկամի փոխպատվաստման վիրահատությունն իրականացնվի բարեխիղճ ձևով, իսկ Ֆրանսիայից զանգահարած մեր հայրենակիցներից մեկը հայտնել է, որ նա իր 3 ընկերների հետ միասին պատրաստ է իր վրա վերցնել բոլոր ծախսերը` կացարանի, սննդի, վիրահատության և բոլոր հոգսերը:
     Այսօր այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Իշխանի հայրը` Սաղաթել Ղալամյանը: Հիշեցնենք, որ Իշխան Ղալամյանը շուրջ 2 տարի ծառայել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Ջաբրաիլի սահմաններին:
    
     Երբ ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14 օր` Իշխանին անգիտակից վիճակով տեղափոխեցին հոսպիտալ, իսկ այնտեղից` հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ նա ձեռք է բերել «երիկամների նեֆրիտ» հիվանդություն:
    
     Անցել է արդեն 2 տարի: Իշխանը շաբաթական 3 անգամ հաճախում է դիալեզի պարտադիր կուրսերի, որը սակայն գնալով ավելի է քայքայում տղայի օրգանիզմը: Նրա կյանքի միակ փրկությոունը արտասահմանում իրականացվող երիկամի փոխպատվաստումն է:
    
     «Ֆրանսիայից առաջարկ է` ստացվել տղային ուղարկել Փարիզ, որտեղ նրանք պարտավորվում են հոգալ ամեն ծախս, սակայն Հայաստանում դեռևս փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսված ծախսերի, միջնորդավճարների և տոմսերի համար նախատեսված գումարն էլ չի հավաքվել», – հայտնում է Իշխանի հայրը:
    
     Այդ ամենի համար անհրաժեշտ է մոտ երկուս ու կես միլիոն դրամ գումար, մինչդեռ այժմ տղայի բուժման նպատակով հավաքավել է մեկ միլիոնից քիչ ավելի գումար: Սակայն Իշխան Ղալամյանի հայրը հույս ունի, որ մոտ այդքան գումար էլ կփոխանցի ՀՀ Պաշտպանության նախարարությունը, – «Մեզ տեղեկացրել են, որ մոտավորապես այդպիսի գումար պետք է, որ նախարարությունը տրամադրի: Սպասում ենք, որ նախարարը մակագրի` նոր կտեսնենք»:
    
     Մինչ Նախարարությունը որոշում է գումար տալ-չտալու և տալուց էլ որքան տալու հարցը` Իշխանի ընկերները հայտնում են, որ այլևս հույս չեն դնելու բարձրաստիճան չինովնիկների և մեծահարուստների վրա, որոնք այդպես էլ «տեղներից չշարժվեցին»: Երիտասարդները պատրաստվում են դուրս գալու Երևանի փողոցներ, իրենց ընկերոջ համար գումար հավաքելու:
    
     «Միասնական ուժերով փրկենք հայ զինվորի կյանքը» նախաձեռնություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3716 | 0 | 0
Facebook