Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոչ Արմեն Աշոտյանին

00:09, շաբաթ, 01 դեկտեմբերի, 2012 թ.
Կոչ Արմեն Աշոտյանին

Ժամանակակից քաղաքականությունը իրենից ներկայացնում է պայքար` ոչ թե մարդկանց, այլ կուսակցական ուժերի միջև: Չեմ փորձի ներակայացնել դրա բացասական և դրական կողմերը, քանի որ դա պարզ է դառնում ցանկացած երիտասարդի` արդեն ուսանողական տարիքից: Սովորական դարձած քաղաքական քարոզը սկսվում է այն կրթական պետական և ոչ պետական հաստատություններից, որոնցում սովորում են տարբեր մասնագիտության տեր երիտասարդներ, ովքեր անկախ իրենց կամքից, միգուցե նաև չգիտակցելով, համալրում են կուսակցական շարքերը: Հետո ի՞նչ ապագա ծրագրավորողներ կամ ֆիզիկոսներ են դառնալու: Կարևոր է, որ ռեկտորը կամ ուսանողական խորհրդի նախագահը կուսակցական չլինեն և օրինակ ծառայեն երիտասարդությանը` քաղաքական ոլորտից դուրս գործելու համար: Սա առաջին հերթին կրթության և գիտության նախարարության բացթողումն է, քանի որ դեռ բակալավրի կոչում չունեցող երիտասարդը մոռանալաով իր դասերի մասին զբաղվում է իր հետ կապ չունեցող գործերով: Անգամ ֆեյսբուքում կարելի է նկատել անձանց, որոնք ռոբոտացված կերպով զբաղվում են քաղաքականությամբ, և խնդիրը ամենևին նրանց քաղաքականության հետ կապ չունենալը չէ, այլ այն, որ կորում է ևս մեկ մասնագետ` հումանիտար ուղղվածությամբ:
     Կոչ եմ անում Ձեզ Պարոն Արմեն Աշոտյան, անդրադարձեք այս կարևորագույն խնդրին: Ձեր քաղաքական կողմնորոշումը չպետք է օրինակ ծառայի քաղաքականության հետ կապ չունեցող երիտասարդների համար:

Հեղինակ` Ռ.Գյոզալյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4821 | 0 | 0
Facebook