Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազում եմ գա այն օրը, երբ մեր անկախությունը «կհնանա»

00:05, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2012 թ.
Երազում եմ գա այն օրը, երբ մեր անկախությունը «կհնանա»

«Մենք նորանկախ երկիր ենք» - արտահայտություն, որը դարձել է ցանկացած հարցի սպառիչ պատասխան: Ինչու՞ Հայաստանում չի կայանում ժողովրդավարությ­ունը` «Մենք նորանկախ երկիր ենք», ինչու՞ է այսքան ցածր մեր բնակչության կենսամակարդակը` «Մենք նորանկախ երկիր ենք», ինչու՞ է անարդարություն տիրում հասարակական ու պետական բոլոր ոլորտներում` «Մենք նորանկախ երկիր ենք», ինչու՞ է Հայաստանը աստիճանաբար հայալքվում` «Մենք նորանկախ երկիր ենք»... և այսպես շարունակ: Ինչքա՞ն ենք տառապելու այս «նորանկախության սինդրոմով »: Մենք նորանկախ էինք 1995 թվ-ին, նորանկախ էինք նաև 2000-ին, 2005-ին, 2010-ին, նորանկախ ենք նաև այսօր, երբ մեր երկիրը արդեն 21 տարվա պատմություն ունի: Զարմանալիորեն նորանկախ լինելու դրոշը ծածանում ենք բոլոր դեպքերում: Եթե հանկարծ ինչ-որ առաջընթաց ենք գրանցում, հաղթանակ ինչ-որ ոլորտում, ապա կրկին մեր հորջորջված նորանկախությունը` լինելով նորանկախ ողջունելի է, որ մենք այսօր սա ունենք, նա ունենք և այլն: Ժամանակն է, որ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ մեզ համար դառնա ԱՐԺԵՔ, այլ ոչ թե ՊԱՏՐՎԱԿ:


    
    

Հեղինակ` «Միասնություն» երիտասարդական ՀԿ-ի սփյուռքի հարցերի և համգործակցության աշխատանքային խմբի ղեկավար Սևակ Հակոբյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4622 | 0 | 0
Facebook