Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարածենք ժողովուրդ. Քեսաբի բնակիչների ուղերձը համայն աշխարհի հայությանը

Մթնշաղ
Հեղինակ`
Մթնշաղ
23:40, կիրակի, 30 մարտի, 2014 թ.

Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները դիմել են աշխարհի հայերին: Նրանց դիմումը Facebook-ի իր էջում հրապարակել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը: Նա օրերս մի խումբ հայ պատգամավորների հետ այցելել է Սիրիա եւ ծանոթացել տեղի հայության խնդիրներին: NEWS.am-ը ներկայացնում է դիմումի ամբողջական տեքստը.

«Այսօր՝ 2014թ.-ի մարտի 21-ին, Մայրերի օրը, մեր գեղեցիկ քաղաքը Թուրքիայի կառավարության կողմից նյութատեխնիկական աջակցություն ստացող «Ալ-Քաիդայի» եւ «Ճակատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմից հարձակման է ենթարկվել: Մենք սարսափահարալ արթնացել ենք լուսաբացից շատ առաջ հրթիռների ձայնից, որոնք ընկնում էին մեր քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատելե ն մեր քաղաքի սահմանները: Թուրքական կողմը որդեգրել է գեղեցիկ Քեսաբի ոչնչացման քաղաքականություն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին:

Քեսաբի հերոսները սկսել են պաշտպանել քաղաքը որսորդական հրացաններով նախքան այն, երբ օգնություն են ստացել Սիրիայի կառավարության կողմից: Եթե Քեսաբի բնակիչներին այդ հերոսները տեղյակ չպահեին տներից հեռանալու մասին, ապա աշխարհն ականատես կդառնար հերթական ցեղասպանության, իսկ լրատվամիջոցները կտարածեին եւս մեկ ապատեղեկատվություն:

Դարերի ընթացքում Քեսաբը հազարավոր հայերի տունն էր:

Առաջին անգամ Քեսաբը հոգեվարքի մեջ էր 1909թ.-ին, ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ թուրքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի հետեւանքով Քեսաբն ավերվեց, տները հրդեհվեցին եւ 161 հայեր դաժանորեն սպանվեցին:

1915թ.-ին, երբ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը, թուրքական զորքերը մտան Քեսաբ եւ սկսեցին աքսորել հայերին, սպանվեց վելի քան 5000 հայ: Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանությունը 1.5 մլն հայերի կյանք խլեց: Սակայն այդ թիվը մի քանի անգամ կարող է ավելանալ, թե միջազգային հանրությունը համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի հայերին պաշտպանելու համար:

Սիրիայում արաբները պաշտպանում են մեզ, նրանք օգնել են մեզ ոտքի կանգնել եւ շարունակել գոյությունը՝ հաղթահարելով սարսափելի հիշողությունները մահի ու կոտորածի մասին, մենք առհավետ պետք է շնորհակալ լինենք նրանց:

Մինչ այս պահը մենք ապրում էինք այլադավանների հետ խաղաղության ու ներդաշնակության պայմաններում, որպես մեծ հայկական ընտանիք, որպես մեկ տուն, որը կոչվում է Սիրիա: Այսօր մենք նույնպես օգնության կարիք ունենք, քանի որ թուրքական կառավարությունը, ցավոք, համարձակվել է հարձակում գործել հայերի վրա՝ անտեսելով Այ Դաթը:

Այդ կերպ Թուրքիայն դարձյալ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի այսօր էլ ավելի շատ հայեր մահանան: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք նրանց կողքին, որպես հարեւաններ եւ ինչ-որ փոփոխություն չենք ցանկանում: Թուրքական կառավարությունն աջակցելով Քեսաբի բնակիչների սպանությունը, աջակցում է ահաբեկիչներին, որոնց դեմ ուղղված է մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք վերադարձնել մեր քաղաքը կամ այն, ինչ մնացել է նրանից, YouTube-ում շատ հոլովակներ վկայում են այն մասին, որ ծայրահեղականները հրդեհում ու ոչնչացնում են մեր գեղեցիկ քաղաքը:

Սիրիան շատ լավ գիտի, որ այնտեղ, ուր հայտնվում են այդ ծայրահեղականները, ոչինչ եւ ոչ ոք կենդանի չի մնում: Մեզանից խլել են մեր սեփական տները, դարերի մեր ժառանգությունն անխնա ոչնչացվել է: Այս կոչն ուղղում ենք բոլոր հայերին: Այս կոչն ուղղում ենք համայն մարդկությանը: Էրդողանն ու իր կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք Ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենա, որպեսզի Դուք համապատասխան միջոցներ ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է ձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստը, որն այժմ կրում ենք: Եթե մենք հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, ապա հավանական է այլեւս ողջ չլինեինք: Շատերը չեն հասցրել անձնագիրն ու այլ փաստաթղթեր վերցնել:

Մենք խնդրում ենք Ձեզ դիմել ձեր երկների կառավարություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին տվյալ գործին միջամտելու համար:

Մենք միայն ապրել ենք ցանկանում: Եթե դուք անտեսեք այս խնդրանքը, մենք ծայրահեղականների կողմից կոչնչացվենք, նույն այն կերպ, ինչպես որ եղել է Հալեպում, Յակուբիայում, Ղենեմիում եւ Սիրիայի ողջ տարածքում:

Նրանք, որոնց դուք անվանում եք ապստամբներ, իրկանում արմատականներ են: Այդպիսի խմբավրումների կազմում կան տարբեր ազգության ներկայացուցիչներ՝ աֆղաններ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եկածներ եւ այլն: Քեսաբի բնակիչները եւ ողջ Սիրիան ականատես է եղել, թե ինչպես են նրանք հարձակվել խաղաղ բնակիչների վրա ու սպանել նրանց:
     Լրատվամիջոցները չեն կարող մշտապես թաքցնել ճշմարտությունը: Դուք միշտ չեք կարող ղեկավարել մարդկային կյանքերը: Այսպես կոչված ապստամբները հարձակվում են խաղաղ բնակիչների վրա: Մենք ձեզ խնդրում ենք ուշքի գալ: Դու չեք կարծում, որ արդեն բավական անմեղ արյուն է թափվել: Չեք կարծում, որ բավական հարձակումներ են գործվել: Երեք տարի մենք ապրել ենք խաղաղ ու երջանիկ: Սա հեղափոխություն չէ, այլ՝ պատերազմ: Սիրիական բանակը հիմա պայքարում է Քեսաբում, որպեսզի ապահովի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ:

P.S. Այս նամակը գրել են Քեսաբի բնակիչները, որոնք ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5334 | 2 | 0
Facebook