Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անմեղ ցնորք...

Qsyusha
Հեղինակ`
Qsyusha
14:39, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2012 թ.
Անմեղ ցնորք...

...չկա ոչինչ ավելի նսեմացնող, ավելի անվրեպ խոցող ու սպանող քան վիրավորանքը, որ հասցվել է կանացիությանդ: Հաղ՛, հա՛ կանացիությանդ... Յուրաքանչյուր կին էլ հոգու խորքում պահում է մի բան, որ կանացիություն է կոչվում: Մի բան, որ իր համար այնքան թանկ է ու այնքան...դա իր հպարտությու՛նն է: Բոլորից տարբերվող այն միակ և յուրովի արժանիքը, որ կրում է իր ներսում... Դա տիտղոս է, տիտղո՛ս, որ սրտի դողով ու թռթիռով է կրում: Դա մի բան է, որ միայն այն մեկին, այն մեկին է տալու... Այն մեկին, որին հոգու ընկեր է ընտրելու...Այն մեկին, ով իրեն այդ տիտղոսին է արժանացնելու: Ինչպես, որ դու՛...այո, դու՛, այդ անխիղճ ու փոքրհոգի անձնավորությունդ: Նա հենց քե՛զ ընտրեց քե՛զ...Քե՛զ իր աշխարհում արքա կնքեց ու թույլ տվեց, որ իրեն ու իր աշխարհը կառավարես...Քեզ ամեն ինչ տվեց, ամեն ինչ անմնացորդ սկուտեղի վրա մատուցեց և, երբ... Երբ նրան որոշեցիր այդպիսի շնորհ ընծայել նա, նա ուղղակի՛...Հիշում եմ` հաջորդ օրը նայում էր հայելու մեջ ու հիանում, հիանում էր իրենով, հրճվում էր իր տիտղոսով...նա կի՛ն էր...կի՛ն էր...հասկանում ես կի՛ն: Այն փոքրիկ ու անպաշտպան աղջնակն արդեն կին էր: Նա այդժամ ամենզոր էր: Նա քեզանով երջանիկ ու քեզ պարտական էր այդ տիտղոսի, այդ թվացյալ երջանկության համար: Նա քո փայլով կուրացած էր... Հենց ինքն էր մեղավոր, հա՛, հենց ինքը՛: Այդ ինքն էր, որ քեզ այդ հասարակությանդ ու ոչնչությանդ ադամանդի փայլ էր տվել և հենց այդ փայլով էր կուրացել: Նա ինքն իրեն առանց գիտակցելու մահվան էր դատապարտել...և ինչու՞...որովհետև քեզ անսահման սեր էր տվել, իր գրկում քեզ գուրգուրել էր, մեծարել ևքո առաջ խոնարհվել: Իսկ դու՞: Ի՞նչ արեցի՛ր դու: Ինչո՞ւ արեցիր: Ինչու՞ քո իսկ կառուցածը ավերեցիր: Ինչու՞ նրա ամենաթույլ կողմին հարվածեցիր: Ինչու՞ խլեցիր ա՛յն, ինչ շնորհել էիր անվերադարձ: Ինչու՞...Ինչու՞ նրա կանացիությունը խլեցիր: Ինչու՞ նրան որպես կի՛ն սպանեցիր: Ինչու՞ նորից թու՛յլ ու անզոր դարձրիր: Ինչու՞...Ինչու՞...Ա՜խ այս ինչուները, որ միշտ անպատասխան են մնալու...

Այսօր այդ ամենը երազ է ասես: Չկա էլ ո՛չ մի հուշ, չկա ո՛չ մի հետք այդ թագավորությունից: Միայն լեգենդներ են մնացել և...մի զույգ ձեռքե՛ր, աչքե՛ր և...ու շուրթե՛ր, որ... Լեգենդներ են միայն այդ մեծ սիրո մասին: Լեգենդնե՛ր, որ լսողին թվում է, թե մեկի վառ երևակայությունն է: Լեգենդնե՛ր, որ ամեն անգամ շունչ են առնելու օտար մեկի բերանում, այն մեկի՛, որի կողքով պատահաբար կանցնի նա՛, կամ, ինչու չէ նաև դու՛...մնացել են շուրթե՛ր, որ առ այսօր այդ սուրբ համբյուրին են սպասում: Շուրթե՛ր, որ ճաքճքել են, ցամաքել ու չորացել, բայց և այնպես քեզ համար աղո՛թք են շշնջում... Մի զույգ աչքե՛ր, որ ամենուր, ամեն մեկի մեջ քեզ են փնտրում: Որ լուռ քո վերադարձին են սպասում, որ նորից քո տեսքով զմայլվեն ու արբեն: Որ նորից քո փայլից կուրացած ոչինչ չտեսնեն... ԵՎ նաև ձեռքեր: Ձեքե՛ր, որոնց միչև այսօր զարմացած է նայում: Նայում է, նայում ու չի հասկանում. միթե՞ դրանք են այն միակ վկաները, որ փաստելու են քո իսկությունը: Միթե՞ դրանք են այն միակները, որոնք քեզ շոյե՛լ են ու գուրգուրե՛լ...միթե՞...միթե՞... Դարձյալ հարցականների մի ողջ շարան...Նրանք նրան որպես պատիժ են մնացել: Մնացել են, որ միշտ փաստեն, որ նա չի՛ երազել կամ երևակայել: Նրանք մնացել են և սպասում են... Մի հրաշքի են սպասում: Նրա պես նրանք էլ հավատում են, որ հրաշքներ լինում են, որ մի օր քեզ գրկելու՛ են, շոյելու՛: Որ մի օր առողջանալու կամ հարություն են առնելու քեզ դիպչելով, ինչպես ա՛յն բորոտներն էին Հիսուսի ոտքերին դիպչում մեծ հավատով: Ա՜խ այդ ձեռքերը: Նրանք էլ հիմարներ են իր նման, քանզի իրենն են, բայց հայրենիքի դավաճան զինվորի պես քե՛զ, քո վերադարձն են երազում, ինչպես, որ նա գուցէ...

Բայց, բայց գիտես ինչ էլ մի գնա: Թեկուզ էդպես փափագում է, բայց մի գնա, քանզի վերադառնալուն պես մեծ ցա՛վ ես ապրելու: Քո թագավորությունն էլ չե՛ս գտնելու: Ամենն արդեն մոխրացած ես տեսնելու: Ամենն արդեն քարցած է լինելու: Դու էնտեղ էլ արքա՛ չես լինելու: Քո շնորհած տիտղոսներին էլ ոչ ոք չի սպասելու, քո գալուստը էլ չե՛ն ողջունելու: Քեզ անսահման սեր չե՛ն նվիրելու...Ներեցե՛ք, Ձերդ Պայծառափայլություն, որ էսպես եմ ասում, բայց քանի դեռ դուք էնտեղ ամեն ինչ կրակի էիք տվել և փրկության կանչերին էլ ականջ չէիք դնում, էնտեղով նաև վայրի, անարգ ցեղեր են անցել: Այդ այրվացքներից զատ նրանք ամեն ինչ են ավերել: Էնտեղ էլ նույնսկ փրկության հույս չի՛ մնացել, ոչի՛նչ չի մնացել...տապանաքարեր են միայն: Ցանկանում եք վերակառուցե՞լ:... Ներեցե՛ք անտեղի թվացող քրքիջիս համար, բայց էնտեղ պիտի փորձեք նոր թագավորության հիմք գցել միայն: Չնայած դա էլ է անմիտ, քանզի էնտեղ միայնան ապա՛տ, և սոացո՛ղ ավազներ են մնացել...


    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3925 | 0 | 0
Facebook