Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայելի

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
23:32, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
Հայելի
     Ամեն առավոտ նա առաջինն է ինձ ողջունում, մենք օրվա մեջ հանդիպում ենք մի քանի անգամ, նա իմ հասկակակիցն է, նա իմ ընկերն ու բարեկամն է, ամեն անգամ նա տարբեր է, նույնը, բայց միևնույն ժամանակ ուրիշ:Նա ինձ ժպտում է հայելու հակառակ կողմից ու նոր օր ավետում:Այնտեղ ես եմ, բայց ոչ նա, ում դուք եք ճանաչում:Գուցե արտաքնապես նույնը, բայց հոգեպես չափազանց տարբեր այն աղջկանից, ում բոլորդ գիտեք, ում հետ սովորում եք, ում սիրում կամ գուցե և չեք սիրում:Ես այնտեղ ուրիշ եմ, քանզի դուք բոլորդ ամեն օր տեսնում եք իմ հագուստը, բայց ոչ հոգին, իմ մազերը, բայց ոչ գլխումս պտտվող մտքերը, իմ աչքերը, բայց ոչ արցունքները.դուք տեսնում եք այն, ինչ ես թույլ եմ տալիս ձեզ տեսնել:Իսկ հայելու հակառակ կողմում նա այլ է, երբեմն ուրախ, երբեմն տխուր, մտահոգ ու երջանիկ:Հազարավոր օրերի հուշերով, իր անցյալով, իր ներկայով ու ապագա երազներով:Դուք գիտեք նրան դեռ մի քանի կարճլիկ տարի, իսկ նա ինձ արդեն 19 տարի է ինչ ուղեկցում է, բոլոր օրերում, անքուն գիշերներում, թե հրաշալի երազներում, մանկության գրկում, թե պատանեկան խելառության շեմին:Նրան այնքան քիչ մարդ է ճանաչում, նրան գուցե շատերն են հենց այդպիսին սիրում...չգիտեմ, բայց գիտեմ, որ նրան ես եմ այսպիսին սիրում, ու ինձ հետ սիրում են նաև նրանք, ովքեր իրոք կարողանում են տեսնել ու հասկանալ, սիրել ու ներել նրան:Սիրել հոգին ու ոչ միայն երկար վարսերը, սիրել բնավորությունը, ոչ թե մարմինը, տեսնել աչքերի խորքը ու ոչ միայն դրաց շագանակագույն փայլը, սիրել ինձ այնպիսին ինչպիսին ես եմ սիրում ինձ, ինչպիսին ես եմ տեսնում ինձ ամեն առավոտ, ամեն իրիկուն, ամեն անգամ հայելուն նայելիս:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4642 | 0 | 0
Facebook