Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անտարբերությունը որպես հիվանդություն

Arpine Faryan
Հեղինակ`
Arpine Faryan
22:59, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
Անտարբերությունը որպես հիվանդություն

Արդի հայկական բացատրական բառարաններում «անտարբերություն» բառը բացատրվում է` անուշադրություն, անկարեկցություն:

Բոլոր ժամանակներում էլ մարդիկ փնտրում են ընկերներ: Սակայն որքան մեծ է լինում հիասթափությունը, երբ ընկերակցության փոխարեն հանդիպում ես մի պատնեշի, որը կոչվում է անտարբերություն:

Այսօր կարծես բոլորը ապրում են իրենց համար` զբաղված հոգսերով ու առօրյայով: Ոչ ոքի հետաքրքիր չէ այն մարդն ով իրեն ծանոթ չէ:

Օրերս քայլում էի փողոցով, մի մարդ էր ընկած, ոչ ոք չէր մոտենում նրան օգնելու: «Գուցե թմրամոլ է», «գուցե հարբեցող» լսում էի կարծիքներ, բայց ոչ մեկը չէր ասում « գուցե վատ է իրեն զգում»:Այսօր կան այսպես կոչված « անտեսված խմբեր»:

Ի՞նչ է անտարբերությունը:Ի՞նչու այն գոյություն ունի մեր հասարակության մեջ: Այս և նման այլ հարցերի պատասխանները ունեն հոգեբանները:

Նրանց կարծիքով անտարբերությունը բարդույթի պես մի բան է, որը շատ տարածված է :Նրանց հավաստմամբ անտարբերության այսչափ տարածումը կապված է ժամանակաշրջանի և եվրոպական մտածելակերպի ընդունման հետ: Նրանք անտարբերությունը համարում են հիվանդություն և անտարբեր մարդկանց բնութագրում այսպես`« անտարբեր մարդն առանց զգացմունքների է, կամ թվում է անհոգ, որովհերև կարողանում է զսպել իր զգացմունքները: Նա չունի հետաքրքրությունների սանդղակ և ուշադրություն չի դարձնում իրեն չհետաքրքող մարդկանց»:

Հոգեբանները գտնում են, որ մարդը կարող է անտարբերություն ցուցաբերել տարբեր պատճերնից դրդված:Հիմնականում հանդիպող պատճառներից է անտարբերության օգտագործումը որպես զենք`դա օգնում է հեռու մնալ ամեն տեսակ շփումից, որն էլ նպաստում է զերծ մնալ պատասխանատվությունից:

Ըստ հոգեբանների անտարբերությունը պաշտպանական ռեակցիա է: Այն կարող է առաջանալ սթրեսային իրավիճակից հետո:Սակայն անտարբեր թվացող մարդը կարող է ունենալ նուրբ ներաշխարհ:

Իհարկե, չենք հերքում այն հանգամանքը, որ երբեմն օգնելու փորձը դառնում է իսկական փորձանք: Այնպես որ ծայրահեղ զգուշությունը ևս արդարացված է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5466 | 0 | 0
Facebook