Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2 հոգի ու 1 զգացմունք

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
16:15, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
2 հոգի ու 1 զգացմունք
     Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից և աճելով դառնում ամենանուրբ ու քնքուշ զգացմունքներից մեկը:Լոկ մի հայացքը, նրա հայտնած մի միտք կարող են հոգիդ փոթորկել ու միտքդ գիշեր-ցերեկ նրա գերին դարձնել:Երկու միմյանցից շատ տարբեր մարդիկ կարող են սիրո ոլորաններում կորցնել ժամանակի ու տարածության զգացողությունն ու ապրել լոկ իրար համար:Ամեն առավոտ արթնանալ այն հույսով, որ գոնե այսօր կհանդիպեք կամ թե ուր որ է կզնագի:Երբ նա ամենակարևոր անձն է դառնում, երբ նրանից է կախված քո տրամադրության փոփոխությունն ու հենց նրա մասին ես մտածում, երբ լսում ես «սիրահարված ե՞ս»հարցը և առաջինը հենց նրա պատկերն է առաջիդ լողում, վստահ եղիր դու արդեն սիրում ես նրան:Ա՜խ, այդ սերը…այն ամենաչոր ու կոպիտ մարդուն ստիպում է դառնալ ամենանուրբն ու քնքուշը հենց ՆՐԱ կողքին, երբ տեսնում ես նրան և այլևս անզոր ես խոսել կամ քայլել, երբ նրա բույրն ես առնում օտար մեկց և այդ պահին սիրտդ կարծես դուրս է թռչում ծոցիցդ ու ուզում վազել, հասնել մի քիչ, շատ քիչ ել արբենալ այդ բույրով, հիշելով նրան ու նրա աչքերը:Մատները...աշխարհում ամենագեղեցիկ մատները, որոնք այնպես նրբորեն փաթաթվում են քո մատներին և մի ամբողջություն դառնում, իսկ ձեռքե՞րը, չէ որ հենց այդ ձեռքերն ես երազում ամեն գիշեր թիկունքիդ տակ զգալ, զգալ, որ մենակ չես, որ նա քեզ հետ է և պատրաստ է պաշտանել ու գրկել քեզ:Հաճելի է, երբ«կորում» ես նրա գրկում, երբ ուզում ես կանգնեցնել վայրկյանն ու վայելել նրա կողքին եղած ամեն մի ակնթարթ:Առաջին համբույր, մայրիկից թաքուն առաջին ժամադրություն, գաղտնի հեռախոսային երկար խոսակցություններ, որոնք խանգարում են քեզ քնել, բայց նրանք այնքան հաճելի են, որ դու մոռանում ես ժամ ու պատարագ և միայն պատուհանից դուրս նայելով ես հասկանում, որ գիշերն անցավ, իսկ դու դեռ չես էլ քնել:Իսկ առաջին վե՞ճը:Չի մոռացվում երբեք առաջին սիրո առաջին վեճը, երբ կարևոր չէ ինչ պատճառով վիճում եք, նեղանում իրարից, իսկ ժամեր անց հասկանում, որ անզոր եք առանց մեկդ մյուսի և մի զանգ ու ամեն ինչ մոռացված է:Բայց ա՜խ, այդ ժամերը դրանք առաջ չեն գնում, երբ աչքդ հեռախոսին սպասում ես նրա զանգին, սպասում ես, որ նորից նրա ձայնը լսես, որ ասի, թե զղջում է, թե ինչքան է սիրում, սպասում ես, որ գուցե չվերցնես հեռախոսն ու մի քիչ էլ ձգես այդ խենթ վիճակը:Իրոք որ խենթ է սերը ու այդ խենթությունն աննկարագրելիորեն պարուրում է քեզ ու կամա-ակամա իր խաղի կանոններով առաջնորդում:Հաճելի է սիրո խաղը, քանզի սիրո մեջ հաղթողներ կամ պարտվողներ չկան, կան ընդամենը 2 հոգի ու 1 զգացմունք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7137 | 1 | 0
Facebook