Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դե մնաս բարով

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
00:02, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
Դե մնաս բարով

ՄԵնք բաժանվեցինք առանց ասելու "Դե մնաս բարով"

Գուցե նրանից, որ վերադարձի հույս էր նշմարվում

Գուցե նրանից, որ առանց իրար "բարի" բառը արդեն չէր սազում,

Բայց միևնույնն է մենք բաժանվեցինք ու "մնաս բարով"իրար չասացինք:

Օրերի վազքում քեզ չեմ մոռանում, առավոտներս քեզնով են մթնում

ՈՒ հիմա նորից, քեզնից մնացած անթիվ հուշերից տողեր եմ ծնում

Բայց միևնույնն է ինչ էլ, որ լինի այդ մի բանը չեմ մոռանում`

Մենք բաժանվեցինք առանց ասելու"Երջանիկ եղիր":

Չէ արդեն շատ է ժամանակ անցել, ետդարձի հույսը վաղուց է մարել

ՈՒ չասված խոսքերն ասես կոկորդիս մեծ փուշ են դառել,

Հիմա եմ ուզում բացը լրացնել, կոկորդիս փուշը սրտիս է հասել

Խոսքեր, որ այնժամ ավելորդ էին, սուտ, կեղծ ու սինթետիկ

Ժամանակի հետ դարձան անցյալի սիրո մի կծիկ

ՈՒ գուցե արդեն մեծ ուշացումով, բայց ասում եմ քեզ "Երջանիկ եղիր ու մնաս բարով ":

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3907 | 0 | 0
Facebook